Рубрика: Մայիսյան հավաք 2024

Սնունդ

Սննդամթերքի կառուցվածք

Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդություններիկանխարգելման և առողջության պահպանման գրավականն է:

Читать далее «Սնունդ»

Рубрика: Մայիսյան հավաք 2024

Կլոր սեղան-քննարկում

Նախագիծ

Նպատակը- Մայիսյան հավաքի օրերին ուսումնական նյութի ներկայացում, կլոր սեղան-քննարկում

Թեման՝ Սնունդ

Վայրը, օրը՝ 16.05.2024

Քոլեջ, վերնատուն 10:10-11:30

Ներկայացնում են Քոլեջի նախադպրոցական բաժնի 2-րդ կուրսի ուսանողները

Մասնակիցներ` Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, հյուրեր

Համակարգող ` Քրիստինե Սահակյանց

Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Առողջագետի անկյուն

Ջրծաղիկ

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%): Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։

Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։

Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Արյան կողմից նկատվում է չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, նեյտրոպենիա։ Որոշ հիվանդների մոտ, երկրորդային կոկային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային (պուստուլոզ) ձևը։ Այս դեպքերում կեղևի պոկվելուց հետո սպի է առաջանում։ Երբեմն կարող են հանդիպել ջրծաղիկի գանգրենոզ, բուլոզ, հեմոռագիկ և այլ ծանր ձևեր։

Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։

Բուժումը։ Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։

Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։

Կանխարգելումը։ Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը: Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։

Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Առողջագետի անկյուն

Ի՞նչ ուտել ջրծաղիկի ժամանակ 

Հիվանդը պետք է սնվի թեթև՝ նախապատվությունը տալով հիմնականում բանջարեղենին: Պատճառն այն է, որ օրգանիզմի ուժը ծախսվի ոչ թե սնունդը մարսելու, այլ վերականգնողական պրոցեսի վրա: Թեթև սնունդը շատ կարևոր է նաև ստամոքսի համար, որը թույլ չի տալիս գռգռել ստամոքսի լորձաթաղանթը (քանզի բշտիկը կարող է հայտվել նաև բերանի և քթի խոռոչում): Ջրշաղիկով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել նաև.

— բանջարեղենային ապուրներ — պարտադիր եփված կաղամբով և ձավարով (կամ այլ տեսակ ձավարեղենով)

— շիլա — վարսակ, բրինձ, ձավար, հնդկաձավար և մաննի

— թեյեր — երիցուկ, անանուխ, մասուր

— հյութեր — բնական քամված բանջարեղենային և մրգային հյութեր (պարտադիր ավելացնելով ջուր)

— բանջարեղեն — դդում, կաղամբ, վարունգ, գազար, սմբուկ և պատիսոն

— մրգեր — բանան, խնձոր, ծիրան և ավոկադո

— յուղազրկված կաթնամթերք առանց փոխարինիչների

— կանաչի — սամիթ, մաղադանոս, սպանախ, նեխուր

Այս մթերքները պատում են բերանի խոռոչի, կերակարփողի և ստամոքսի լորձաթաղանթի պատերը, կանխելով դրանց գռգռումը, ինչը թույլ կտա հեռացնել այտուցվածությունն ու ալերգիկ ռեակցիայի հայտնվելը:

Рубрика: Քոլեջ

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:
Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

 

mars.jpg

Читать далее «Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները»

Рубрика: Քոլեջ

Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում

Արյան մակարդումը:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Читать далее «Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում»

Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ

Խմբագրվում է

25.03.2024

9:00 — 9:15 ընդհանուր պարապմունք

9:20 — 10:55 ուսումնական պարապմունք քոլեջում

11:20 ընդմիջում

12:00 -ից Կրթահամալիրի ընդհանրական մենյուների կազմման աշխատանք (Մայր դպրոց)

12:50 Կավագործություն Մայր դպրոց բրուտանոց

26.03.2024

9:00 — 9:15 ընդհանուր պարապմունք

9:20-10:10 միջավայրի խնամք

10:10 — 11:20 — Կրթահամալիրի ընդհանրական մենյուների կազմման աշխատանք (Մայր դպրոց)

11:20 — ընդմիջում

12:00 — Մանկավարժական հավաք

12:30-ից Կավագործություն

28.03.24

9:00-9:15 ընդհանուր պարապմունք

10:05 — 11:50 ուսումնական պարապմունք Քոլեջում

12:00 Դասավանդողների համերգ (Մայր Դպրոց)

13:00 հանդիպում Անդրանիկ Մանուկյանի հետ