Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Առողջագետի անկյուն

Ի՞նչ ուտել ջրծաղիկի ժամանակ 

Հիվանդը պետք է սնվի թեթև՝ նախապատվությունը տալով հիմնականում բանջարեղենին: Պատճառն այն է, որ օրգանիզմի ուժը ծախսվի ոչ թե սնունդը մարսելու, այլ վերականգնողական պրոցեսի վրա: Թեթև սնունդը շատ կարևոր է նաև ստամոքսի համար, որը թույլ չի տալիս գռգռել ստամոքսի լորձաթաղանթը (քանզի բշտիկը կարող է հայտվել նաև բերանի և քթի խոռոչում): Ջրշաղիկով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել նաև.

— բանջարեղենային ապուրներ — պարտադիր եփված կաղամբով և ձավարով (կամ այլ տեսակ ձավարեղենով)

— շիլա — վարսակ, բրինձ, ձավար, հնդկաձավար և մաննի

— թեյեր — երիցուկ, անանուխ, մասուր

— հյութեր — բնական քամված բանջարեղենային և մրգային հյութեր (պարտադիր ավելացնելով ջուր)

— բանջարեղեն — դդում, կաղամբ, վարունգ, գազար, սմբուկ և պատիսոն

— մրգեր — բանան, խնձոր, ծիրան և ավոկադո

— յուղազրկված կաթնամթերք առանց փոխարինիչների

— կանաչի — սամիթ, մաղադանոս, սպանախ, նեխուր

Այս մթերքները պատում են բերանի խոռոչի, կերակարփողի և ստամոքսի լորձաթաղանթի պատերը, կանխելով դրանց գռգռումը, ինչը թույլ կտա հեռացնել այտուցվածությունն ու ալերգիկ ռեակցիայի հայտնվելը:

Оставьте комментарий