Рубрика: Մարդաչափության լաբորատորիա, Ուսումնական նախագծեր, Քոլեջ

Չափումներ նախակրթարաններում

Ուսումնահետազոտական նախագիծ նախակրթարաններում, որի ընթացքում ուսումնասիրվում, չափվում և գնահատվում են սաների ֆիզիկական զարգացումը, ըստ չափորոշիչների:

Չափումները կատարում են Քոլեջի ,,Նախադպրոցական բաժնի,,2 կուրսի ուսանողները՝ երեխաների զարգացման առանձնահատկությունները մոդուլի և մարդաչափության լաբորատորիայի շրջանակներում:

Չափումները իրականացվում են 2-3 և3-4 տարեկանների շրջանում:

Յուրաքանչյուր սանի համար տվյալները գրանցվում են առանձին էքզել ֆայլում, պահվում են առանձին փաթեթով, հաջորդ տարիներին հետազոտությունը կրկնելու, աճի փոփոխությունները արձանագրելու համար:

Արդյունքում՝ տվյալների հավաքագրում, բազայի ստեղծում:

Տվյալները փոխանցվում են ծնողներին:

ժամկետներ՝ փետրվարից մարտ ամիսներ:

Նախագծի համակարգումը՝Քրիստինե Սահակյանց

Խորհրդատու՝ Գայանե Թերզյան

Оставьте комментарий