Рубрика: 9-րդ դասարան, Ուսումնական նախագծեր, Վերապատրաստման նախագծեր

Արտակարգ ռազմական իրավիճակում շենքի տարահանման և տուժածներին առաջին օգնության ցուցաբերման ուսումնական վարժանքի նախագիծ

Նպատակը` Արտակարգ ռազմական իրավիճակում շենքի տարահանման և «տուժածներին» առաջին օգնության ցուցաբերման ուսումնական վարժանք

Մասնակիցներ` Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, այդ պահին շենքում գտնվող մարդիկ

Իրավիճակը` Հրթիռային օդային հարձակում

Ժամկետներ

Նախագծի իրականացման քայլեր և փուլեր

  1. Հատակագիծ

Մայր դպրոցի հատակագծի ուսումնասիրություն, դպրոցի բոլոր հարկերից տարահանման սխեմաների կազմում, ելքերի ուղղորդում

Պատասխանատու` ճարտարապետություն և նախագծում խմբի սովորողներ, Արևիկ Բալջյան

  • Նկուղների նախապատրաստում

Մայր դպրոցի ապաստարանները. ուսումնասիրում ենք, թե մայր դպրոցի ինչ տարածքներ կարող են ծառայել,որպես ապաստարաններ, ինչ քանակի մարդկանց կարող են տեղավորել, պարզում ենք բավարար են արդյոք այդ տարածքները: Նկուղ-ապաստարանները ամբողջությամբ մաքրում, կարգի ենք բերում: Ապաստարանները առաջին անհրաժեշտության իրերով, սնունդով կամ գործիքներով ենք կահավորում: Վարժանքից առաջ կահավորում ենք:

Պատասխանատու՝ կազմակերպիչներ իրենց նախագծային խմբերով

  • Ուսումնասիրություններ

Սովորողները ուսումնասիրում և տեղեկանք են ներկայացնում նաև Երևան քաղաքի ապաստարաների մասին:

Ուսումնասիրում են ռազմական դրության մասին օրենքը, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարման ձևերը և դրանց հետևող գործողությունները, յուրաքանչյուրի պարտականությունը:

Պատասխանատու` Հայրենագիտության և հասարակագիտության դասավանդողներ

  • Տեղեկատվական պարապմունքներ

Պարապմունքը վարում է ԱԻՆ  աշխատակիցը. Տագնապ, տարհանում. Սովորողների գործողությունները

Տեղեկատվական-խորհրդատվական հանդիպում դասավանդողների հետ /Քրիստինե Սահակյանց, Միքայել Ղազարյան/

Տեղեկատվական առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Վարժանքներ

  • Տարահանում.

տրվող պայմանական ազդանշանից հետո խմբերը արագ իջնում եմ աստիճաններով դեպի մոտակա ելքերը և վազում դեպի ապաստարաններ: Տարահանումը կազմակերպում և ուղղորդում են կազմակերպիչները, որոնք վերջում իրականացնում են ներսում մնացածների հայտնաբերմանը ուղղված ստուգիչ համայց, գտնում են վիրավորներին, կազմակերպում նրանց տեղափոխումը:

  • Առաջին օգնության ցուցաբերում տուժածներին

Բուժօգնությունը կազմակերպվում է ապաստանում

տուժածներին տեսակավորում ենք

առաջին օգնության ցուցաբերում /Ենթադրյալ տուժածները ունեն բազմաբեկորային կոտրվածք, արնահոսող վերքեր, հրազենային ականային վնասվածք, շոկ, տարում են կլինիկական մահ/

Պատասխանատու՝ Առողջագիտության խմբի սովորողներ և Քրիստինե Սահակյանց

Վարժանքների անվտանգ կազմակերպումը և արդյունքների ամփոփումը՝

  • Մարթա Ասատրյան
  • Էրիկ Սարիբեկյան
  • Լիլիթ Գասպարյան

Անհրաժեշտ պարագաներ

  • բժշկական նյութեր
  • պատգարակ
  • բինտ, բամբակ, շինա, լարան, յոդ, բետադին
  • չոր սնունդ, ջուր
  • գործիքներ`բահ, քլունգ

Լուսաբանումը՝ կինո-ֆոտո խմբի սովորողներ/Անի Սարգսյան /

Նախագծի համակարգումը՝ Քրիստինե Սահակյանցի

Оставьте комментарий