Рубрика: 9-րդ դասարան, Ուսումնական նախագծեր

Ավագ դպրոց 9

2020-21 ուս տարում ավագ դպրոցի 9 դասարաններում տեխնոլոգիայի առողջագիտական բաղադրիչը, իր նախագծային կազմակերպմամբ ,իրականացվում է 3 ուղղություններով.

Առաջին բուժ օգնություն

Անվտանգության ապահովում

Ահազանգում

Զննում

Արյան շրջանառության սուր խանգարումներ

Առաջին օգնությունը  վերքերի և արնահոսությունների ժաամանակ:Արյան շրջանառության սուր խանգարումներ

Առաջին օգնությունը  վերքերի և արնահոսությունների ժաամանակ:

Շոկ առաջին  բուժօգնությունը

Փակ վնասվածքներ առաջին բուժօգնությունը

Առաջին օգնություն — Թունավորում

Առաջին օգնություն՝ ուշագնացության դեպքում

Առաջին օգնություն — Օձի կծած

Սիրտ թոքային վերակենդանացում

Անվտանգ կենսակերպ

Մարդակազմություն, մարդաչափություն

Պարապմունքները կազմակերպվում են սովորողների խմբի հետ պայմանավորված ժամային գրաֆիկով:

Առաջին օգնություն բաղադրիչը գործնական պարապմունքների շարք է, որի ընթացքում սովորողները յուրացնում են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործելու հմտություններ: Առաջադրվում են իրավիճակային կոնկրետ խնդիրներ, քննարկվում են հնարավոր ելքերը և լուծումներ՝ կոնկրետ գործողությունների շարք: Յուրացված կարողությունները արտացոլվում են ստեղծվող ուսումնական տեսադաս ուղեցույցներում, և իրական՝ ճամբարումների և ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

Անվտանգ կենսակերպ բաղադրիչը ուղղված է անվտանգ վարքագծային սովորությունների մշակմանը, առողջ ապրելակերպի, առողջության, նրա պահպանման կարևորմանը:

Անվտանգ կենսակերպ տանը, կենցաղում, փողոցում, դպրոցում և այլն: Նախագծի արդյունքները ուսումնական նյութերի տեսքով հրապարակվում են սովորողների բլոգներում, փաթեթի տեսքով՝ մեդիագրադարանում:

Рубрика: 9-րդ դասարան, Մարդաչափության լաբորատորիա

Մարդաչափություն․ հարցաշար

Նախագիծ

Ուսումնասիրում ենք 9-րդ դասարանցիների կեցվածքը և հիպերմոբիլության համախտանիշը

Մասնակիցներ Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների տեխնոլոգիայի խումբ

Մարդաչափական լաբորատորիայում ստուգում ենք սովորողների ողնաշարը, հայտնաբերում կեցվածքի շեղումները, այդպիսի շեղումներ ունեցող սովորողներին խորհուրդ կտրվի անցնել մասնագիտական զննություն և հաստավելուց հետո նրանց համար կրթահամալիրի մարմնամարզության մասնագետները և լաբորատորիայի ղեկավարը կկազմեն մարզումների անհատական ծրագրեր:

Արդյունքում` բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում, իրականացում

Рубрика: 9-րդ դասարան, Մեդիադարան Առողջագիտություն, Քոլեջ

Խայթողների թունավորումներ. Առաջին օգնություն

Կարիճի և այլ միջատների խայթոց.

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։
Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը եւ վնասված մասը պահեք սառը ջրի տակ։ Այնուհետեւ վերքը ծածկեք մաքուր գործվածքով։

Читать далее «Խայթողների թունավորումներ. Առաջին օգնություն»

Рубрика: 9-րդ դասարան, Մեդիադարան Առողջագիտություն

Օտար մարմին շնչուղիներում

Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:

 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:

Առաջին Օգնություն

Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:

Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:

Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:

Վիդեոնյութը տես ` http://www.youtube.com/watch?v=haSochZm5ao