Рубрика: 7-րդ դասարան

Համակարգչային հիգիենա

  • Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի  դիմաց

տեսանյութ

   Աչքերի լարվածությունը հանող վարժություններ

         Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ

  •  Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ
  • կանոններ

Ուսումնասիրում ենք, պատրաստում նյութ, տեղադրում բլոգում

Рубрика: 6-րդ դասարան, 7-րդ դասարան, 8-րդ դասարան

Նոյեմբեր 9-30

Նախագծեր

Դեղագործ աշուն

  1. Դեղատուն խոհանոցում— այս օրերին , երբ առկա է գրիպի և հարբուխի սոզոնային վարակի վտանգը, մեր սննդում օգտագործվող որ մթերքներն են, որ ունեն պաշտպանիչ, հակավիրուսային, մանրէասպան, իմունիտետը բարձրացնող հատկություններ: Դրանց մասին կազմեք նյութեր, որտեղ պարտադիր նշված են.
  • մթերքի/ բանջարեղենի, միգի,կամ այլի/ նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները

2. Դեղատուն թաղարում— որ տնային բույսերն են, որ ունեն բուժիչ, հակավիրուսային հատկություններ: Եթե ձեր տանը աճում են այդպիսիք, պատմեք, գտեք այդ բուսերի մասին տեղեկություններ, որտեղ պարտադիր նշված են.

  • թաղարային բույսի նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները

3. պատրաստեք ուղեցույց, տեսադասեր, ինչպես պաշտպանվել հիվանդություններից. /մասնավորապես օդակաթիլային, աղիքային և այլն/

նյութերը հրապարակեք բլոգներում, հղումները ուղարկեք էլ. փոստով

Рубрика: 6-րդ դասարան, 7-րդ դասարան, 8-րդ դասարան, 9-րդ դասարան, Ուսումնական նախագծեր

“Ուսումնական աշուն” հեռավար-ընտանեկան-ինքնակրթության նախագծեր. Դեղագործ աշուն

նախագիծ

download

Նպատակը սովորողների մոտ առողջ ապրելակերպի կարևորում, առողջագիտական գիտելիքների և հմտությունների ավելացում, մեդիաբազայի ստեղծում

մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողների խումբ

ժամկետներ  նոյեմբեր 2-9

քայլեր՝ մասնակիցները` համացանցից օգտվելով, ուսումնական նյութեր են ստեղծում աշնանը հասունացող մրգերի ու բանջարեղենների օգտակար, առողջարար ու բուժիչ հատկությունների մասին, պարզում, թե ինչպես կարելի է մթերել մրգերը ու բանջարեղենները, որ դրանք պահպանեն իրենց վիտամինները և օգտակար հատկությունները: Նյութերը տեղադրում են բլոգերում և ենթակայքում:

Նյութը, որը հրապարակվում է բլոգում, պարտադիր պարունակում է.

  1. տվյալ մրգի կամ բանջարեղենի կամ բույսի նկարը
  2. օգտակար, առողջարար հատկությունները
  3. օգտագործման ցուցում, եղանակ, բաղադրատոմս:

Առավել ընդունելի են այն նյութերը, որոնցում սովորողը տեսանյութով հանդես կգա, կպատրաստի իր առաջարկած բաղադրատոմսը:

Սեզոնային վարակիչ հիվանդությունների բարձր ֆոնին օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ինչ բաղադրատոմսեր եք առաջարկում:

Արդյունք՝ սովորողների մոտ առողջ ապրելակերպի կարևորում, առողջագիտական գիտելիքների և հմտությունների ավելացում, մեդիաբազայի ստեղծում:

Рубрика: 7-րդ դասարան, Առողջագետի անկյուն

Վարակիչ հիվանդություններ

Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է  3 պայման.

  1. Հարուցիչ
  2. Փոխանցման ճանապարհ
  3. Ընկալունակ օրգանիզմ

Վարակիչ հիվանդություններին  բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը:

Շնչառական ուղիների ինֆեկցիաներ

Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ հազը, թոքախտը և այլն: Շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տևել մի քանի ժամից մի քանի օր: Հիվանդության սկիզբը սուր է` ջերմության բարձրացում, ախորժակի անկում, քթահոսություն, հազ, թուլություն:

Վարակի կանխարգելման համար պետք է առանձնացնել հիվանդին, նրա սպասքը, անձնական իրերը, սենյակը պետք է պարբերաբար օդափոխել, բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, պահպանել սննդի և անկողնային ճիշտ ռեժիմը:

Рубрика: 6-րդ դասարան, 7-րդ դասարան, 8-րդ դասարան, Առցանց դպրոց

Ես գործում եմ

առողջագիտական կրթում, վարքագծային կանոններ նախագիծ

Համավարակը չի նահանջել:ՈՒրեմն առավել, քան երբևէ կարևոր է ուշադիր լինել, պահպահել հիգիենայի կանոները` անձնական և ընդհանուր:

Ցույց տվեք, պատմեք ձեր պաշտպանության ձևերի մասին. օր ինչպես եք օգտվում վերելակից, ինչպես եք խանութ գնում, ինչպես եք բացօթյա մարզվում,ինչպես եք մաքրում, ախտահանում ձեր իրեր, հեռախոսը, պլանշետը,  ինչ եք անում երբ դրսից տուն եք գալիս և այլն:

/որպես օրինակ տեսեք քոլեջի ուանող Նարինե Մակարյանի նյութը/

Փորձեք այնպես անել, որ ձեր տեսանյութերը, կամ պատումները ուղեցույցների ձևաչափ ունենան, այնպես լինի, որ ձեզնից կրտսերները, կամ ձեր ընկերները ձեզնից սովորեն:

Նյութերը հրապարակեք ձեր բլոգներում, հղումները ուղարկեք:

Հարցերի դեպքում գրեք` q.sahakyants@mskh.am

Рубрика: 6-րդ դասարան, 7-րդ դասարան

Նախագծային շաբաթ 12.10-15.10

Մաշկի մազերի և եղունգների խնամք

Տեսանյութ

Ոջլոտություն

առաջադրանքներ

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Ինչու է կարևոր մաշկի խնամքը
  • տարբերվում է արդյոք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկաարագրեք

Մազերի և եղունգների խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • նկարագրեք մազերի խնամքը ձմռանև և ամռանը
  • ինչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ