Рубрика: Ուսումնական նախագծեր, Առցանց դպրոց

Առցանց հեռավար առաջադրանքներ

Նախագծեր

1.առողջագիտական կրթում, վարքագծային կանոններ նախագիծ

Համավարակը չի նահանջել:ՈՒրեմն առավել, քան երբևէ կարևոր է ուշադիր լինել, պահպահել հիգիենայի կանոները` անձնական և ընդհանուր:

Ցույց տվեք, պատմեք ձեր պաշտպանության ձևերի մասին. օր ինչպես եք օգտվում վերելակից, ինչպես եք խանութ գնում, ինչպես եք բացօթյա մարզվում,ինչպես եք մաքրում, ախտահանում ձեր իրեր, հեռախոսը, պլանշետը,  ինչ եք անում երբ դրսից տուն եք գալիս և այլն:

/որպես օրինակ տեսեք քոլեջի ուանող Նարինե Մակարյանի նյութը/

Փորձեք այնպես անել, որ ձեր տեսանյութերը, կամ պատումները ուղեցույցների ձևաչափ ունենան, այնպես լինի, որ ձեզնից կրտսերները, կամ ձեր ընկերները ձեզնից սովորեն:

Նյութերը հրապարակեք ձեր բլոգներում, հղումները ուղարկեք:

Հարցերի դեպքում գրեք` q.sahakyants@kristinesahakyants

2. Այցելություն Աղե քարանձավ / նախագիծը մշակման փուլում է/

3. Balasanmskh.wordpress.com առողջագիտական բլոգ ամսագրի խմբագրման և առկա միջավայրում պրեզինտացիայի նախապատրաստական աշխատանքներ

Рубрика: Համագործակցային նախագծեր, Ուսումնական նախագծեր, Քոլեջ

Եղունգների խնամք

նախագծալին պարապմունք 5 տարեկանների խմբում

նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ աշխատում ենք 5 տարեկանների խմբերում.

Անահիտ Գրիգորյան և ընկերներ ժ 9.30-10.00

Էլյա Գրիգորյան և ընկերներ 10.10-10.40

սովորում ենք ճիշտ կտրել ձեռքերի և ոտքերի եղունգները

անհրաժեշտ նյութեր.

թուղթ

մատիտ

մկրատ

ակնկալվող արդյունք.

համապատասխան հմտությունների ձեռք բերում

Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Ուսումնական նախագծեր

Առողջագիտական ամսագիր

Նախագիծ

Ուսումնահետազոտական առողջագիտական ամսագիր,, Բալասան,,

նոր բլոգ-ամսագրի ստեղծում, որտեղ հավաքվում են առողջագիտական, ուսումնահետազոտական նյութեր, բժշկական նորություններ, վիճակագրական տվյալներ և այլ, աուդիո և վիդոենյութեր, ուղեցույցներ, խորհուրդներ

Աշխատանքային խումբ՝ միջին դպրոցի 8րդ դասարանցիներ

թողարկումը՝ յուր ամիս

առաջին թողարկումը՝ 15:11:2021

Рубрика: Ուսումնական նախագծեր

Ուսումնական ամիս հոկտեմբեր

1.Ուսումնական մառան նախագիծ

8CE94FD2-4A98-4991-8D3D-636E7D4E27A1

արտադրական ուսուցում. պատրաստում ենք մուրաբաներ

2.Առողջագետի անկյուն

ուսումնասիրում ենք հիվանդացման իրավիճակը աշխարհում, Հայաստանում և մասնավորապես

3

Նախագծեր

Դեղագործ աշուն

  1. Դեղատուն խոհանոցում— այս օրերին , երբ առկա է գրիպի և հարբուխի սոզոնային վարակի վտանգը, մեր սննդում օգտագործվող որ մթերքներն են, որ ունեն պաշտպանիչ, հակավիրուսային, մանրէասպան, իմունիտետը բարձրացնող հատկություններ: Դրանց մասին կազմեք նյութեր, որտեղ պարտադիր նշված են.
  • մթերքի/ բանջարեղենի, միգի,կամ այլի/ նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները

2. Դեղատուն թաղարում— որ տնային բույսերն են, որ ունեն բուժիչ, հակավիրուսային հատկություններ: Եթե ձեր տանը աճում են այդպիսիք, պատմեք, գտեք այդ բուսերի մասին տեղեկություններ, որտեղ պարտադիր նշված են.

  • թաղարային բույսի նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները

3. պատրաստեք ուղեցույց, տեսադասեր, ինչպես պաշտպանվել հիվանդություններից. /մասնավորապես օդակաթիլային, աղիքային և այլն/

նյութերը հրապարակեք բլոգներում, հղումները ուղարկեք էլ. փոստով

Մարմնի խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Ինչու է կարևոր մաշկի խնամքը
  • տարբերվում է արդյոք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկաարագրեք

Մազերի և եղունգների խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • նկարագրեք մազերի խնամքը ձմռանև և ամռանը
  • ինչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ
  • Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի  դիմաց

տեսանյութ

   Աչքերի լարվածությունը հանող վարժություններ

         Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ

  •  Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ
  • կանոններ

Ուսումնասիրում ենք, պատրաստում նյութ, տեղադրում բլոգում

Рубрика: 9-րդ դասարան, Ուսումնական նախագծեր

Ավագ դպրոց 9

2020-21 ուս տարում ավագ դպրոցի 9 դասարաններում տեխնոլոգիայի առողջագիտական բաղադրիչը, իր նախագծային կազմակերպմամբ ,իրականացվում է 3 ուղղություններով.

Առաջին բուժ օգնություն

Անվտանգության ապահովում

Ահազանգում

Զննում

Արյան շրջանառության սուր խանգարումներ

Առաջին օգնությունը  վերքերի և արնահոսությունների ժաամանակ:Արյան շրջանառության սուր խանգարումներ

Առաջին օգնությունը  վերքերի և արնահոսությունների ժաամանակ:

Շոկ առաջին  բուժօգնությունը

Փակ վնասվածքներ առաջին բուժօգնությունը

Առաջին օգնություն — Թունավորում

Առաջին օգնություն՝ ուշագնացության դեպքում

Առաջին օգնություն — Օձի կծած

Սիրտ թոքային վերակենդանացում

Անվտանգ կենսակերպ

Մարդակազմություն, մարդաչափություն

Պարապմունքները կազմակերպվում են սովորողների խմբի հետ պայմանավորված ժամային գրաֆիկով:

Առաջին օգնություն բաղադրիչը գործնական պարապմունքների շարք է, որի ընթացքում սովորողները յուրացնում են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործելու հմտություններ: Առաջադրվում են իրավիճակային կոնկրետ խնդիրներ, քննարկվում են հնարավոր ելքերը և լուծումներ՝ կոնկրետ գործողությունների շարք: Յուրացված կարողությունները արտացոլվում են ստեղծվող ուսումնական տեսադաս ուղեցույցներում, և իրական՝ ճամբարումների և ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

Անվտանգ կենսակերպ բաղադրիչը ուղղված է անվտանգ վարքագծային սովորությունների մշակմանը, առողջ ապրելակերպի, առողջության, նրա պահպանման կարևորմանը:

Անվտանգ կենսակերպ տանը, կենցաղում, փողոցում, դպրոցում և այլն: Նախագծի արդյունքները ուսումնական նյութերի տեսքով հրապարակվում են սովորողների բլոգներում, փաթեթի տեսքով՝ մեդիագրադարանում:

Рубрика: Ուսումնական նախագծեր

Ուսումնական սեպտեմբեր

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի օրը բարձունքին

Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ, քանդակագործության փառատոնի երևանյան՝ «Հազարան հավք» փուլի ամփոփում

Սեպտեմբերի 13-30՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք

Рубрика: Համագործակցային նախագծեր, Ուսումնական նախագծեր

Մարդու օրգանիզմը

Օրը՝ մայիսի12 , ժամը՝ 10․05-10․50

Վայրը՝ Մայր դպրոց

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Թեման՝ մարդու օրգանիզմ

Նախապատրաստական աշխատանք՝

Մինչ հանդիպումը, սովորողներին ուղարկվում է հարցաշար, որով պարզում ենք մասնակիցների գիտելիքների շեմը:

Սովորողները ունեն հնարավորություն  առցանց հարցեր ուղղել առողջագետին այս հղումով: Կամ էլեկտրոնային փոստին` q.sahakyants@mskh.am:

Հարցերի ուսումնասիրությունից հետո առանձնացվում են ամենահաճախ տրվողները, որոնք նույնպես կպարզաբանվեն քննարկման ընթացքում:

Արդյունքում՝

Սովորողները կհամալրեն իրենց գիտելիքների պաշարը մարդու օրգանիզմի մասին:

2687856659animal-plant-cells-lllustration-white-background-43031758Bb_2_9

Рубрика: 9-րդ դասարան, Ուսումնական նախագծեր, Առցանց դպրոց, Արտադրությամբ ուսուցում

Ձոն առողջությանը

Հայտնի փաստ է, որ առողջությունը և հիգիենան միանշանակ կապված են իրար:

Հիգիենան և խնամքը պիտի ուշադրության մշտական կենտրոնում լինեն, դառնան ապրելակերպ:

Սովորում ենք խնամքի միջոցներ պատրաստել ձեռքի տակ եղած բնական միջոցներով, միաժամանակ ներկայացնելով դրանց առողջագիտական նշանակությունը, ազդեցությունը:

Դպրոցում փորձել ենք: Նույն կերպ ուսումնասիրում եք նոր բաղադրատոմսեր, կիրառումը նկարագրում կամ տեսագրում, պատմում արդյունքների մասին:

Պատրաստում ենք օճառ մեր ձեռքով.

ընտրում ենք հավելումները, յուղերը, ուսումնասիրում նշանակությունը:

Մասնակիցներ` միջին և ավագ դպրոցի սովորողների խումբ