Рубрика: Ճամփորդական նախագծեր

Առողջագիտական կազդուրիչ ճամփորդություն




Համավարակի օրերին շատ կարևոր է օրգանիզմի իմուն դիմադրողականությունը պահել բարձր մակարդակի: Աղի քարանձավներում աղի իոնիզացված բյուրեղների շնչումը՝ հալոթերապիան օգնում է.

♦️Մնացուկային խորխը ջրիկացնել և հեշտությամբ դուրս բերել

♦️Վերացնել բորբոքային պրոցեսները,քթային հոսքերը, հազերը, սպազմերը,

♦️Կարգավորել բրոնխների և թոքերի ֆունկցիան,կարգավորել շնչառությունը

♦️Կանխել զարգացող ալերգիաները

♦️Ամրացնել իմունիտետը, ակտիվացնել ներքին պաշտպանիչ ուժերը,

♦️Կարգավորել նյարդային համակարգի խնդիրները, քունը,առատ քրտնարտադրությունը,ինքնազգացողությունը

Մասնակիցներ ՝սեբաստացի տարատարիք սովորողներ

ժամկետ .05.11.2021/ ժ ճշտվում է/

նախապատրաստական աշխատանքներ

սովորողները ուսումնասիրում և բլոգերում հրապարակում են հալոթերապիայի ազդեցությունը օրգանիզմի վրա:

Рубрика: Ճամփորդական նախագծեր

ՈՒղղությունը` Գյումրի


ժամկետը՝  18-20․09.2020

Մեկնում՝    09։00 , Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամանում՝ 16։00, Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատու՝ Լուսինե Ներսեսյան, Քրիստինե Սահակյանց

Читать далее «ՈՒղղությունը` Գյումրի»

Рубрика: Ճամփորդական նախագծեր

Հայրենագիտական արշավ Շիրակի մարզ։ Բարձունքի հաղթահարում

ժամկետը՝  18-20․09.2020

Մեկնում՝    09։00
Ժամանում՝ 16։00
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատու՝ Լուսինե Ներսեսյան, Քրիստինե Սահակյանց
Մարզիկ՝

Երթուղի՝ 

  • մեկնում՝ Երևան- Հարթագյուղ- Հառիճավանք- Գյումրի
  • վերադարձ՝ Գյումրի- Մաստարա — Երևան

Այցելվող վայրեր

Նպատակը

  • Հայրենագիտական և ճանաչողական ճամփորդություն,
  • Բարձունքի հաղթահարում,
  • Կրթական փոխանակման ծրագիր

Արդյունք

  • Սովորողները կվերադառնան հայրենագիտական և մշակութային նոր գիտելիքներով, նոր ծանոթություններով;
  • Կլինեն լուսաբանումների հրապարակումներ բլոգներում, ենթակայքում, կայքում, սոցցանցերում:

Նկարագրություն

Օր առաջին

  • 9:00` Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • 11:30՝ Կանգառ Հարթագյուղում, ընդմիջում
  • 12:00` Հանդիպում  և ծանոթացում ազատանցիների հետ
  • 12:30` Քայլքով դեպի Ճգնավորի լեռ։ Բարձունքի հաղթահարում։ Էկոնախագիծ՝ տարածքի մաքրում աղբից։ Հառիճավանք։ Միասնական աղոթք։ Քննարկում-զրույց գետափին
  • 18:00՝ Ժամանում Գյումրի։ Իրերի տեղավորում, ընթրիք
  • 19:00-ից` Օրվա ամփոփում, միասնական ընթերցումներ, խաղեր, հաջորդ օրվա նախապատրաստական քննարկումներ
  • 22:00՝ հիգիենայի ժամ, քուն:

Օր երկրորդ

  • 08:30՝  Վերկաց
  • 09:00` Անձնական հիգիենա
  • 09:30` Ընդհանուր պարապմունք, նախավարժանք
  • 10:00` նախաճաշ
  • 10:40-ից՝
    • Այց Մարմաշենի վանական համալիր
    • էկոնախագիծ
    • 12:30` Վերադարձ քաղաք Գյումրի։ Սև բերդ։ Մայր Գյումրի արձան, Գյումրու զբոսայգի։ Սբ․ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի (« Պլպլան» ժամ)։ « Մեր մանկության տանգոն» ֆիլմի ներքին բակ
  • 14:30-ից՝ Վերադարձ հյուրատուն: Ճաշ
  • 15:00՝ Այց թանգարաններ։ Քայլք Գյումրում
  • 19:30` ժամանում հյուրատուն,  տեղավորում, ընթրիք, թեյըմպում, օրվա ամփոփում
  • 22:00՝ հիգիենայի ժամ, քուն

Օր երրորդ

  • 08:00՝ Վերկաց
  • 9:00` Անձնական հիգիենա
  • 09:30՝ ընդհանուր պարապմունք, նախավարժանք
  • 10:00՝ նախաճաշ, մեկնելու պատրաստություն, տարածքի մաքրում
  • 11:00-ից` մեկնում, կանգառ Մաստարա գյուղում
  • 16:00 ՝ ժամանում «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր, Մայր դպրոց

Նախահաշիվ

Վճարում է ծնողը ՝ 13000 դրամ

  • Երթուղի՝ 70 000 (ճանապարհածախսի կեսը տրամադրում է դպրոցը)
  • Հյուրատուն՝ 7000 (2*3500)
  • Սնունդ՝ 3000 (3*1000)
  • Թանգարանային տոմսեր՝ 1000

Անհրաժեշտ իրեր

  1. Առաջին օրվա համար բրդուճներ, ջուր՝ անհատական շշով,
  2. Աղբի տոպրակներ և ձեռնոցներ,
  3. Ճամփորդական ուսապարկ, գլխարկ
  4.  Տաք հագուստ, փոխնորդ հագուստ, գիշերազգեստ
  5. Անհատական ճամփորդական սպասք,
  6. Հարմարավետ, չսահող մարզակոշիկներ, ցանկալի է փոխնորդով, արևապաշտպան քսուք
  7. Անհրաժեշտ հագուստ, հիգիենայի պարագաներ,
  8. Սեղանի անհատական, զարգացնող խաղեր:

Սովորողներ

Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդական նախագծեր

Ռազմամարզական 3 օր Արատեսում

Արատեսը շարունակում գերել ու հմայել: Ամառն իր իրավունքների մեջ է:

Արատեսում երեկոները զով են ու խաղաղ… թերևս միայն ճամբարականների ռազմի երգերը ու խարույկի բոցառատ ճարճաթյունն են խանգարում կատարյալ լռությանը…

Ճամբարային առօրյան հագեցած ու աննկատ արագ անցավ, տպավորիչ էր առավոտ ծեգին Սմբատաբերդի բարձրունքի հաղթահարումը, գետի հունին հակառակ քայլելը:

Читать далее «Ռազմամարզական 3 օր Արատեսում»

Рубрика: Ճամփորդական նախագծեր

Ռազմամարզական ճամբարի հերթափոխ 22.07-24.07

Ռազմամարզաական ճամբարի առողջագիտական բաղադրիչով հուլիսի 22-24 Արատեսում ստուգատեսի անցկացման նաախագիծ

Նպատակը

Սովորողների առողջագիտական գիտելիքների և հմտությունների ամրապնդում, գործնական հմտությունների ձեռքբերում, վարժանքներ

Մասնակիցներ

Ավագ դպրոցի ռազմամարզական ճամբարի մասնակից սովորողներ

Ժամկետ

22.07-24.07..2021

Սովորողները բաժանվում են 5-6 հոգիանոց աշխատանքային խմբերի, ստանում են իրավիճակային խնդիր առաջադրանքներ, որոշակի ժամանակ` լուծում գտնելու և առաջին օգնություն կազմակերպելու համար:

Ստուգատեսի ընթացքում գնահատվում է սովորողի իրաավիճակում կողմնորոշվելու, առաջին օգնություն կազմակերպելու, գործելու կարողությունը:

Անհրաժեշտ պարագաներ

  • բինտ բժշկական
  • բինտ էլաստիկ
  • լարան
  • անժարժացնող շինա
  • տոնոմետր
  • վայրկայանաչափ
  • ալյուր, կարմիր գուաշ         / վերքերի մուլյաժներ պատրաստելու համար/
  • մկրատ

Նյութերը հրապարակվում են սովորողների բլոգներում, դպրոցի կայքում

Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդական նախագծեր

Ռազմամարզական ճամբար #2

Կազմակերպեցինք ու իրագործեցինք ռազմամարզական ճամբարի 2-րդ փուլը. 32 ճամբարականներով անմոռանալի եռօրյա ակտիվ, ճամփորդական ու ուսուցողական;

Արատեսը, բնությունը, եղանակը փոխվում են աչքիդ առաջ, ամեն օրը նոր է, նորովի:

Ես անձամբ առաջին անգամ եղա Սբ Զորաց ու Հերմոնավանքում, տպավորիչ էր: Վերջին ժամանակներս համեմատաբար պասիվ դարձած ապրելակերպս լուրջ քննության է ենթարկվում,ու ուրախ եմ,որ հաղթահարում եմ բարձրունքները, որոնք կանգնում են իմ առջև:

Առողջագիտական ստուգատեսը կազմակերպեցինք ճամբարի 2-րդ օրը: Մոտ 2,5 ժամ տևած ուսումնական պարապմունք-ստուգատեսը անցավ հավես, գործնական մթնոլորտում, սովորողները մտել էին դերի մեջ ու ամեն ինչ շատ իրական էր թվում.

Արատեսյան ֆոտոքրոնիկոն

Սովորողների պատումները ստուգատեսի մասին