Рубрика: 6-րդ դասարան, Հաշվետվություններ, Հոդվածներ

Առողջությունը` առաջնագծում

Կյանքի արժեքների, վարքագծային կանոնների կտրուկ փոփոխության մի շրջան մտանք, ուր  մեծով փոքրով հանկարծ ստիպված պիտի դառայինք զգուշավոր, ուշադիր, ավելի տեղեկացված: Շատերի կյանքում դա ավելորդ տագնապ ու լարվածություն առաջացեց, մյուսների մոտ անվստահություն ու շատ հարցեր: Այս փուլում շատ կարոևոր հարցերից առավել դարձավ առողջ ապրելակերպը, հիգիենայի կանոնների հետևելը: Բժշկական շատ տերմիններ դարձան սովորական խոսակցային` ասեպտիկա, անտիսեպտիկա, վիրուս, իմունիտետ, ախտահանում, էպիդեմիա, պանդէմիա, կորոնավիրուս: Լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը ողողված էին մասնագիտական և ոչ մասնագիտական տեղեկատվություններով, ճիշտ ու սուտ ենթադրություններով, ճիշտ ու սխալ խորհուդներով, մի խոսքով`սովորական ինֆորմացիոն քաոս:

Ես կարևորեցի սովորողների շրջանում կարևոր և ճիշտ  ինֆորմացիայի յուրացումը, որը թույլ կտար նրանց դրսևոել ճիշտ վարքագիծ, ձևավորել հստակ վերաբերմունք: Դրա միակ, ինձ հայտնի ձևը տեղեկացված լինելն է: Այդ նպատակով համավարակի առաջին օրերին, սկսեցի մի ուսումնահետազոտական նախագիծ, որի նպատակը այս նոր վիրուսի հետ ծանոթանալն էր: Աշխարհը այլ համավարակներ էլ է վերապրել, սովորողները տեղեկություններ էին փնտրում համացանցում, այդ համավարակների պատմության մասին. ուսումնասիրում էին վարակի տարածումը, վիճակագրությունը, ելքը, համեմատում ներկա իրավիճակի հետ, անում  հետևություններ:

Իրավիճակի զարգացումը շեշտադրում արեց առողջ ապրելակերպի կարևորության վրա: Առաջնային դարձան իմուն համակարգը ակտիվացնող սննդանյութերը, առողջ սնունդը, անձնական և շրջակա միջավայրի հիգիենան, մարմնամարզությունը, վնասակար սովորություններից ազատվելու պահանջը: Թեև այս ամենը միշտ էլ  եղել են  առողջագիտություն դասընթացի առանցքային թեման, բայց ևս մի անգամ առիթ դարձան  նախագծային նոր ուղղությունների:

Մարզաառողջարական ուղղվածության նախագծեր երևում էին գրեթե բոլոր առարկաների մասով, մտածեցինք, որ մարզումներին հարկավոր է  մասնագիտական ուղղորդում տալ, այսպես սկիզբ առավ մարզաառողջարարական նախագիծը, որի ընթացքում նկարահանեցինք տեսադաս ուղեցույցներ, մարզումներին որոշակի նպատակային ուղղվածություն տալով: Նախագիծը ավտոմատ դարձավ նաև ընտանեկան, քանի որ մասնակցեցին մեր երեխաները, ովքեր նաև կրթահամալիրի տարատարիք սովորողներ են:

Նախագիծը հաջողված էր, այդ մասին են խոսում  բազմաթիվ տեսաֆիմ  հրապարարակումները, որոնցով ողողված էին կրթահամալիրի կայքը և սոց ցանցերը:

Մարզվում են սովորողները`

Նանե Վարդումյան

Նանե Վարդումյան 2

Ռոզա Խաչատրյան

Միքայել Վարդանյան

Միքայել Վարդանյան

Ագապե Եիսսաղոլի

Սեդա Գևորգյան

Ռոզա Խաչատրյան

Բագրատ և Միքայել Սադոյաններ

և այլն

Առողջ սննդի կարևորման և բաղադրիչների առողջարար, բուժիչ հատկությունների բացահայտումն ու ուսումնասիրում էլ առողջ սնունդ ընտանեկան ֆլեշմոբ նախագծի հիմքն էր:

Առողջ սնուցման ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբ

Սպանախով աղցան

Հատիկ լոբով աղցան

Առողջ նախաճաշ

Արձագանքը նույնպես ոգևորող էր, սովորողները բազմաթիվ տեսանյութեր էին հրապարակում, որտեղ ցույց էին տալիս իրենց խահարարական հմտությունները և պատմում տարբեր մթերքների օգտակար հատկությունների մասին:

 Արտյոմ Գրիգորյան

Սեդա Ստեփանյան

Նարե Կարապետյան

Իռեն Կարապետյան

Վիկտորիա Հովհաննիսյան

Ռոզա խաչատրյան 2

Անժելինա Սիմոնյան

Այս նախագծի շարունակական զարգացումը եղան մի քանի այլ նախագծեր. օր Ուտելի կանաչիների ուսումնասիրման և ներկայացման նախագիծը, առողջ սնունդ`հաց նախագիծը

,,Առողջ սնունդ  հաց,,  նախագիծ

Քնարիկ Հակոբյան

Աննա Հարությունյան

Հայկ Ղազարյանի հարցազրույցը հայրիկի հետ գլյուտենի մասին

Հացի մասին` թվերով

Հացթուխ Հովսեփ

Լևոն ու մայրիկ

Ռոզա Խաչատրյան

և այլն:

Եվս մի նախագիծ` Ես գործում եմ նախագիծը երևան էր հանում սովորողների վարքագծային հմտությունները,

օր  Ռոզա Խաչատրյան

Իռեն Կարապետյան

Ալեն Կոշկարյան

Նարինե Մակարյան

Էդիտա Անտոնյան

Սեդա Գևորգյան

Կյանքը շարունակվում է, և այսօր մարդիկ ամեն օր նորից սովորում են ապրել մի աշխարհում, ուր կան տարբեր անտեսանելի մահաբեր վիրուսներ ու բակտերիաներ, և այդ աշխարհում  ապրել լիարժեք, ինքնաբավ ու առողջ:

 

Рубрика: Հոդվածներ

Առողջագիտություն . Հավաքից հավաք

Առողջագիտություն առարկան, ելնելով իր առանձնահատկություններից ինտեգրված է գրեթե բոլոր առարկաների մեջ, լինի դա քիմիա, ֆիզկուլտուրա, թե անգամ օտար լեզուներ: Այս ինտեգրման աշխատանքները արդյունավետ դարձնելուն նպաստում է նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցման առաձնահատկությունները թույլ են տալիս աշխատանքը դարձնել համագործակցային, ինչպես նաև աշխատանքը բաժանել փուլերի, անկախ նրանից, անգամ եթե նախագիծը կարճաժամկետ է: Նախագծերի աշխատանքային փուլերից մեկը հաճախ դառնում է ուսումնական ճամփորդությունը, որոնց կազմակերպման կարգի մեջ նշված է, որ արշավային խումբը պետք է ունենա իր հետ առաջին բուժօգնության դեղորայքային արկղիկ, որը ճամփոդության օրը իրենց է տրամադրում դպրոցի բուժքույրը: Տվյալ կարգի իրականացումը լիովին դառնում է ուսումնական աշխատանք դասավանդողը հանձնարարում է սովորողներին գտնել տեղեկություններ դեղորայքային  արկղիկի չափանիշների, դրա պարունակությանը ներկայացվող պահանջների մասին, առաջին օգնության ինչ պարագաներ պետք է լինեն դրա մեջ: Ուսումնասիրության ընթացքում պարզում են, թե արդյոք ճամփորդության վայրը, եղանակային պայմանները, սովորողների տարիքը,ճամփորդության տևողությունը կարող են ազդել արկղիկի պարունակության վրա: Դասավանդողը սովորողներին պարզաբանում է առաջին բուժօգնության կանոնները, թե ինչ անել, եթե լինեն վնասվածքներ, թունավորումներ և այլն, ինչ միջոցներ ձեռնարկել, ինչպես պաշտպանվել արևից, ցրտից և այլն: Նման աշխատանքի արդյունքում, սովորողները տիրապետում են առաջին բուժօգնության տեխնիկային տարբեր իրավիճակներում: Կարողանում են կողմնորոշվել դեպքի վայրում, գնահատել տուժածի վիճակը, կատարել կոնկրետ գործողություններ: Տվյալ աշխատանքը առօրյա հմտություններ ձևավորող գործունեություն է: Դասի պրոցեսը կազմակերպվում է 2 մասով` տեսական և գործնական.

Տեսական մաս- սովորում են օրգան համակարգի գործունեության առանձնահատկությունները, ախտաբանությունը

—         Տեսաֆիլմերի դիտում – ուսումնական տեսանյութեր , որոնք բացատրում են գործողությունների ընթացքը և կատարման տեխնիկան

—         Գործնական մաս – սովորում են  գործողությունների կատարման տեխնիկան, փորձում են այն պայմանական տուժածի վրա:

—         Գործնական աշխատանքի ժամանակ սովորողները բաժանվում են 2 խմբի յուրաքանչյուրը ներկայացնում է տվյալ իրավիճակում իր գործողությունների պլանը, և տեխնիկան: Հետո խմբերը քննարկում են արվածը, նշում սխալները, բացթողումները, անում եզրահանգումներ:

Գործնական հատվածում կատարված աշխատանքները կարող է տեսանկարվել և հետագայում օգտագործվել որպես տեսադաս:

Տեսադաս 1

Տեսադաս 2

Տեսադաս 3

 

Այս ուսումնական տարում շոշափելի տարբեր է բլոգային ուսուցման և բլոգավարության ընդգրկվածությունը սովորողների շրջանում:  Սովորողները սկսում են բլոգը լիարժեք օգտագործել, ինչը նկատելի է նաև իմ առարկայի շրջանակներում :Այս փաստը գրանցում եմ նաև որպես իմ ձեռքբերում, հաջողություն:

Քանի որ առողջագիտությունը հանդես է գալիս որպես Տեխնոլոգիա առարկայի բաղադրիչ մասապա դա հիմնականում ենթադրում է առարկայի գործնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորում:

Առողջագիտական նախագծերը բազմաթիվ են և բազմաբնյութ, սակայն կցանկանայի առանձնացնել դրանցից.

Գրիպի հետքերով

Գրիպի հետքերով՝ աննահանջ

Գրիպի հետքերով՝ Հարավային դպրոց

Ուսումնական մառան նախագիծ 

Մասնակցում են միջին դպրոցի սովորողները

Կարապետյան Էլեն

Առուստամյան Արշակ

Բրուտյան Հրաչ

Գրիգորյան Գրիգոր

Համբարձումյան Գայանե

Հովակիմյան Վիգեն

Մովսիսյան Ռուբեն

Քամալյան Միլենա

Դուրգարյան Նարեկ

Մարտին Աթոյան

Թեյախմություն Միջին դպրոցում

 

Դեղագործ աշուն

Բրուտյան Հրաչ

Բրուտյան Տիգրան

Գրիգորյան գրիգոր

Գրիգորյան Նարեկ

Կարապետյան Էլեն

Համբարձումյան Գայանե

Հովակիմյան Վիգեն

Մովսիսյան Ռուբեն

ՔԱմալյան Միլենա

Արտենյան Լուիզա

Աթոյան Մարտին

 

Թուղթը աղբ չէ նախագիծ

արդյունք

Հակոբյան Տիգրան

Ստեփանյան Գոռ

 

Գրիպի հետքերով

Ուսումնական տարին ակտիվ էր նաև ճամփորդական նախագծերով

Ուրախ, մարզական ճամբար

Առողջագետների ջոկատը ` գրիպի հետքերով

Հեծանվաերթ

Դեպի Նոր Հաճն

Ձմեռ2019 Լեռնանիստ