Рубрика: Հաշվետվություններ

ՈՒսումնական առաջին շրջանի ամփոփում

2021-22 ուսումնական տարում շարունակում եմ դասավանդել կրթահամալիրի միջին, ավագ դպրոցներում և քոլեջում:

Читать далее «ՈՒսումնական առաջին շրջանի ամփոփում»

Рубрика: Հաշվետվություններ, Նախագծերի ամփոփում

Կոնտրաստների քաղաք` Գյումրի

Սեպտեմբերի 18-20ը տպավորիչ ճամփոդրական էր: Հայրենագիտական, ճանաչողական, քայլարշավային, հոգևոր, 3 աննման օրեր էին: Խմբի հետ եղանք Ազատանի սբ Ստեփանոսում, Թուխ մանուկում, Հառիճի վանական համալիրում,  Մարմաշենի վանական համալիրում,Սբ․ Միքայել Հրեշտակապետի եկեղեցում (« Պլպլան » ժամ),, Յոթ վերքում, Սև բերդում,Ձիթողցոնց տուն-թանգարանում:

Читать далее «Կոնտրաստների քաղաք` Գյումրի»

Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդական նախագծեր

Ռազմամարզական 3 օր Արատեսում

Արատեսը շարունակում գերել ու հմայել: Ամառն իր իրավունքների մեջ է:

Արատեսում երեկոները զով են ու խաղաղ… թերևս միայն ճամբարականների ռազմի երգերը ու խարույկի բոցառատ ճարճաթյունն են խանգարում կատարյալ լռությանը…

Ճամբարային առօրյան հագեցած ու աննկատ արագ անցավ, տպավորիչ էր առավոտ ծեգին Սմբատաբերդի բարձրունքի հաղթահարումը, գետի հունին հակառակ քայլելը:

Читать далее «Ռազմամարզական 3 օր Արատեսում»

Рубрика: Հաշվետվություններ

2020-2021 ուստարվա ամփոփում

Այս ուսումնական տարում դասավանդել եմ առողջագիտություն դասընթացը միջին և ավագ դպրոցներում, նաև քոլեջում:

Վարում եմ առողջագիտական բլոգը

Միջին դպրոց 7-րդ դասարաններ

8-րդ դասարաններ

Ավագ դպրոց 9 դասարաններ

Քոլեջ

Տարվա ընթացքում իրականացված նախագծեր.

Համագործակցային նախագծեր

Արտադրությամբ ուսուցում

Ճամփորդական նախագծեր

Վերապատրաստումներ, վարպետության դասեր

Ստեղծված տեսադասեր

Մարդաչափության լաբորատորիա

Рубрика: Հաշվետվություններ

ՈՒսումնկան չորրորդ շրջան. ամփոփում

Առանձին ջոկատ չեմ ունեցել, աշխատել եմ ըստ անհատական աշխատաժամանակի.

Рубрика: Հաշվետվություններ, Մայիսյան հավաք 2021

Մայիսյան հավաք. հաշվետվություն

Այս տարի, մայիսյան հավաքի ընթացքում, միջին դպրոցի սովորողները ,,Սովորող -սովորեցնող,, նախագծով եղան կրթահամալիրի կրտսեր դպրոցներում ու աշխատեցին 2-3 դասարանների սովորողների հետ:

Նախագծային աշխատանքի նպատակն էր կրտսեր ընկերներին հիգիենայի կանոնների պահպանմանը ուղղված գիտելիքների, հմտությունների ու կարողությունների փոխանցումն է, առողջ ապրելակերպի կարևորումը:

Միջին դպրոցի սովորողները ուսումնական նյութը յուրացնում էին առողջագիտություն տեխնոլոգիայի ընթացքում, ապա ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի, վարպետության դասեր անցկացնում կրտսեր ընկերների հետ:

Ուսումնական նյութերը հրապարակվում են սովորողների անհատական և դասարանական բլոգներում:

Աչքերի, տեսողության հիգիենա, աչքերի լարվածությունը հանող, բեռնաթափող վարժություններ

Մեր օրգանիզմը

Մաքրում ենք ատամները

Հյուսիսային դպրոց պարտեզում

Արևելյան դպրոցում

աչքերի վարժություններ

Աչքերի վարժություններ #2

Մանուշակ Աբրահամյան և ընկերներ

Պարապմունք#1 Զգայարաններ

Պարապմունք#2 Տեսողության հիգիենա

Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդական նախագծեր

Ռազմամարզական ճամբար #2

Կազմակերպեցինք ու իրագործեցինք ռազմամարզական ճամբարի 2-րդ փուլը. 32 ճամբարականներով անմոռանալի եռօրյա ակտիվ, ճամփորդական ու ուսուցողական;

Արատեսը, բնությունը, եղանակը փոխվում են աչքիդ առաջ, ամեն օրը նոր է, նորովի:

Ես անձամբ առաջին անգամ եղա Սբ Զորաց ու Հերմոնավանքում, տպավորիչ էր: Վերջին ժամանակներս համեմատաբար պասիվ դարձած ապրելակերպս լուրջ քննության է ենթարկվում,ու ուրախ եմ,որ հաղթահարում եմ բարձրունքները, որոնք կանգնում են իմ առջև:

Առողջագիտական ստուգատեսը կազմակերպեցինք ճամբարի 2-րդ օրը: Մոտ 2,5 ժամ տևած ուսումնական պարապմունք-ստուգատեսը անցավ հավես, գործնական մթնոլորտում, սովորողները մտել էին դերի մեջ ու ամեն ինչ շատ իրական էր թվում.

Արատեսյան ֆոտոքրոնիկոն

Սովորողների պատումները ստուգատեսի մասին