Рубрика: Առողջագետի անկյուն, Ծնողական դպրոց

Թունավորումներ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Читать далее «Թունավորումներ»

Рубрика: Առողջագետի անկյուն, Ծնողական դպրոց

Առաջին օգնություն երեխաներին. Անվտանգ դարձրեք Ձեր տունը և երեխայի շրջապատը


  • Ի՞նչ արագությամբ է տեղաշարժվում ձեր երեխան և որքա՞ն տարածություն է կարողանում ինքնուրույն անցնել:
  • Ի՞նչ բարձրության կարող է ձգվել-հասնել:
  • Ո՞ր կենցաղային առարկաներն են հետաքրքրում նրան:
  • Ի՞նչն է, որ չէր կարողանում անել մեկ ամիս առաջ, իսկ ներկայումս անում է:
  • Ի՞նչ հնարավոր վտանգներ են սպասում նրան` ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորության և ինքնուրույնության աճին զուգընթաց:
  • Մտածելով երեխաների հետ պատահող դժբախտ պատահարների մասին` կարևոր է հաշվի առնել հետևյալը.— գործոններ, որոնք կապված են երեխայի վարքի հետ,
    — առարկաներ, որոնք պատահարների պատճառ են հանդիսանում,
    — միջավայր, որտեղ տեղի է ունենում պատահարը:Երեխայի հետ կապված դժբախտ պատահարների մեծամասնությունը կարելի է կանխել, եթե ծնողը իմանա դրանց առաջացման պատճառները և աշխատի դրանից խուսափել: Եթե դեռևս փոքրուց մեզ հաջողվի երեխայի անվտանգ վարքագիծ ձևավորել, ապա երեխան ինքը կխուսափի հնարավոր վտանգներից:

Читать далее «Առաջին օգնություն երեխաներին. Անվտանգ դարձրեք Ձեր տունը և երեխայի շրջապատը»

Рубрика: Օգտակար խորհուրդներ, Առողջագետի անկյուն, Առցանց դպրոց, Ծնողական դպրոց

Բաղադրատոմսեր մրսածության ժամանակ

Ոչ ոք չի սիրում հիվանդանալ, սակայն երբեմն դժվար է խուսափել մրսածությունից:

Այս 10 խորհուրդները կօգնեն ձեզ արագ հաղթահարել մրսածությունը:

1. Մրսածության առաջին նախանշանների դեպքում վերցրեք թարմ սոխ: Անհրաժեշտ է շնչել սոխի գոլորշին: Կրկնել օրական 3-4 անգամ:

2. Ճզմել 100 գ սխտորը, մեկ բաժակ օղի ավելացնել և խառնել: 1 կաթիլ կաթեցնել լեզվին, պահել բերանի մեջ և այնուհետև կուլ տալ: Կրկնել 3-4 օրվա ընթացքում մի քանի անգամ:

3. Մանրացնել կիտրոնը կեղևի հետ և ձեթ ավելացնել: Քսել քթին օրական մի քանի անգամ: Կարելի է նաև քսել լնդերին ուտելուց առաջ և հետո:

4. Վերցնել 1,5 լ եռացրած ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ խոշոր աղ, մեկ կիտրոնի հյութ և 1 գ ասկորբինաթթու: Խառնել և խմել 1,5 ժամվա ընթացքում:

5. 1 կիտրոնը մեկ րոպե թողնել եռացրած ջրի մեջ, այնուհետև կեղևի հետ աղալ: Խառնել 100 գ կարագի և 1-2 ճաշի գդալ մեղրի հետ: Խմել 1 ճաշի գդալ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:

6. Բարձր ջերմության ժամանակ անհրաժեշտ է վերցնել 2 թարմ կարտոֆիլ, քերել, միատարր զանգված ստանալ, խառնել 1 ճաշի գդալ խնձորի քացախի հետ: Ստացված զանգվածը դնել ճակատի վրա, 2 ժամից փոխել և նոր թրջոց դնել:

7. Երկու շիշ թարմ գարեջուր վերցնել, մի պտղունց դարչին, 3-4 պճեղ մեխակ և լիմոնի կեղևներ ավելացնել: Ձվի երեք դեղնուց խառնել 2-4 բաժակ շաքարավազի հետ, խառնել, մինչև փրփրի: Ստացված զանգվածի մեջ ավելացնել գարեջուրը և խառնելով դնել կրակին, սակայն չեռացնել: Խմել 1-1,5 բաժակ:

8. 4 ճաշի գդալ չոր ազնվամորու պտուղները լցնել 500 մլ եռացրած ջրի մեջ, թրմել 20 րոպե: Խմել երեկոյան միաժամանակ 2 բաժակ:

9. Մրսածության և վիրուսների դեմ պայքարի հրաշալի միջոց է սխտորը: Այն անհրաժեշտ է քսել ատամներին ամեն օր:

10. Կարելի է նաև 100 մլ գինի տաքացնել, ավելացնել 1/4 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ մեղր: Խմել քնելուց առաջ տաք վիճակում

Рубрика: Առողջագետի անկյուն, Առցանց դպրոց, Ծնողական դպրոց

Ինչպես ակտիվ մնալ ինքնամեկուսացման պայմաններում

Ֆիզիկական ակտիվությունը օգնում է պահպանել ինչպես ֆիզիկական , այնպես էլ հոգեկան առողջությունը: Հաշվի առնելով այն իրողությունը, որ շատ մարդիկ, կորոնավիրուսային վարակի պատճառով, ստիպված են մնալ տանը, Բժշկական համաշխարհային կազմակերպությունը մշակել է մեթոդական ձեռնարկ, որում առաջարկվում են սահմանափակ տարածքներում ֆիզիկական ակտիվությունը պահպանելու  պարզ ու անվտանգ միջոցներ:

ԲՀԿ խորհուրդ է տալիս շաբաթական 150ր չափավոր կամ 75ր ակտիվ ֆիզիկական ակտիվություն:

Այս վարժությունները խորհուրդ են տրվում ինքնամեկուսացման մեջ գտնվող առողջ, առանց հիվանդության ախտանիշներ ունեցող մարդկանց:

Օրվա ընթացքում արեք կարճատև ակտիվ ընդմիջումներ.

ֆիզիկական ակտիվ վարժությունների այլընտրանք են աշխատանքները հողամասում, պարը, խաղերը, տան մաքրությամբ զբաղվելը:

gardening-1-324x371

Հետևեք օնլայն սպորտային պարապմունքներին

 

online-900x641

Քայլեք

walk-1-324x371մի նստեք, բոլոր այն աշխատանքները անելիս, որոնք կարելի է կանգնած անել. օր հեռախոսով խոսելիս քայլեք տնով մեկ, քայլք տեղում և այլն

stand-up-416x305

Կանգնած շատ մնացեք

սահմանափակեք  օրվա մեջ նստած և պառկած դիքերը, առավելագույը 30 րոպե, օգտագործեք բարձր դիրքով սեղաններ, կամ հենարաններ, օր կանգնած գիրք կարդացեք

 

Рубрика: 6-րդ դասարան, Առողջագետի անկյուն, Առցանց դպրոց, Ծնողական դպրոց

Ու նորից կարևորի մասին

Անվտանգության կաոններ

1. Ո՛չ մի ձեռք սեղմում:

2. Լույսի վարդակներին, վերելակի կոճակներին և այլին դիպչելու համար օգտագործեք ձեր բռունցքը , կամ օգտագործեք մեկ անգամյա ձեռնոցներ:

3. Դռները բացեք բռունցքով կամ կոնքով: Մ՛ի բռնեք բռնակներից, հատկապես հասարակական պետքարաններից օգտվելիս:

4. Օգտագործե՛ք հակաբակտերիալ անձեռոցիկներ:

5. Լվացե՛ք ձեռքերը օճառով 10-20 վրկ. կամ օգտագործեք 60% սպիրտ պարունակող ալկոգել ցանկացած տեղից վերադառնալուց հետո:

6. Ձեզ մոտ ունեցեք ախտահանիչ հեղուկ

  1. Եթե հազում կամ փռշտում եք, այդ ամենը արեք միանգամյա օգտագործման անձեռոցիկի վրա և թափեք այն:

Կարևոր նշանառումներ.

-Այս վիրուսը տարածվում է մեծ կաթիլներով հազի կամ փռշտոցի ժամանակ: Մաքուր օդը չի վարակում:

-Բոլոր մակերևույթները պահպանում են բացիլը մի քանի օր (մոտ 1 շաբաթ):

-Բացիլը կարող է գտնվել որևէ կակերևույթի վրա, բայց դուք  չկվարակվեք, եթե ձեր անպաշտպան դեմքի մոտ չեն հազացել կամ չեն փռշտացել:

-Այս բացիլը ունի թոքերը վնասելու հակվածություն: Միակ վարակվելու հավանակությունը քթով կամ բերանով ձեր ձեռքերի միջոցով է, վարակակիր մարդու հետ շփումից:

Պետք է

  1. Ունենալ բավարար քանակությոամբ միանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
  2. Ունենալ դիմակներ:
  3. Ունենալ ախտահանիչներ:
Рубрика: Ծնողական դպրոց

ՊԵԴԻԿՈՒԼՅՈԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՆՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ:

Պեդիկուլյոզը վերահսկելու հեշտ քայլեր
Ի՞նչ է պեդիկուլյոզը (գլխի ոջիլը):
Գլխի ոջիլները փոքր միջատներ են, որոնք ապրում են մարդկանց մազերի մեջ և սնվում են նրանց
արյամբ: Ոջիլները սոսնձում են իրենց ձվերը մազերին, որոնք նաև կոչվում են անիծներ:
Գլխի ոջիլներն առանց սնվելու արագ մահանում են (երկու օրվա ընթացքում), այնպես որ նրանք
Ձեր երեխայի գլխից հեռու լինելով երկար չեն կարող ապրել:
Անիծներից վեցից ինը օր է պահանջվում ձվադրման համար, իսկ ոջիլներից՝ յոթ և ավելի օր ձվից
ծնվող հասուն միջատ դառնալու համար:
Պեդիկուլյոզի զարգացումը
Ինչպե՞ս են մարդիկ պեդիկուլյոզ ձեռք բերում:
Երեխաները կարող են գլխի ոջիլը այլ երեխաներին փոխանցել գլխից գլուխ շփումից և երբեմն այն
ժամանակ, երբ նրանք միասին օգտագործում են միևնույն սանրը, գլխարկը, հագուստը,
հերակալը, սաղավարտը, շարֆը, ականջակալները կամ այլ անձնական իրեր:

Գլխի ոջիլը խնդիր է տներում, ցերեկային խնամքի կենտրոններում, տարրական և
նախադպրոցական հաստատություններում: Առավել հավանական է, որ երեխաները ոջիլ ձեռք
բերեն ընտանիքի անդամներից և խաղընկերներից, քան դպրոցում՝ դասընկերներից:
Ինչպե՞ս պետք է իմանամ, արդյոք իմ երեխան ոջիլ ունի:
Միակ միջոցը, որպեսզի իմանաք, թե արդյոք Ձեր երեխան ոջիլ ունի՝ նրա գլուխը զննելն է: Հասուն
միջատները և հարսնյակները առավել դժվար է տեսնել, քան անիծները, որոնք սովորաբար
գլխամաշկից ¼ մատնաչափ հեռավորության վրա են գտնվում:
Ինչպե՞ս կարող եմ ձերբազատվել իմ երեխայի ոջիլներից:
Սանրելով մաքրել և հեռացնել
Եթե Ձեր երեխան գլխի ոջիլ ունի, ոջիլից ձերբազատվելու լավագույն միջոցը նրա գլուխը երկու
շաբաթ, ամեն օր անիծները մաքրելու սանրով սանրելն է:
Անիծները մաքրելու սանրը պետք է մետաղյա լինի (ոչ պլաստմասե) և պետք է երկար ատամներ
ունենա: Անիծները մաքրելու սանրերի մի շարք ապրանքանիշեր առկա են դեղատներում:

Անիծները մաքրելու լավագույն միջոցը՝ մազերը փոքր հատվածների բաժանելն է: Սանրեք
արմատներից մինչև մազերի ծայրը: Յուրաքանչյուր հատված սանրելուց հետո ամրացրեք մազերը
գլխամաշկին, որպեսզի չկորցնեք սանրված հատվածը: Եթե ոջիլ եք գտնում, մաքրեք կամ լվացեք
սանրը՝ նախքան կրկին օգտագործելը: Առավել հեշտ է խոնավ մազերը սանրելը:
Անիծները, որոնք հնարավոր չէ սանրելով մաքրել, պետք է հեռացվեն: Դուք դա կարող եք անել
մատների եղունգներով նրանց բռնելով կամ կտրելով առանձին մազը գլխամաշկի և այն հատվածի
միջև, որտեղ անիծները կպած են: Ընտանիքի բոլոր անդամների մազերն ամբողջությամբ ստուգեք:
Ընդհանուր հատվածները, որտեղ կարող եք ոջիլ գտնել մոտ են գլխամաշկին, պարանոցի
հատվածին, և ականջների ետևի հատվածին:

Բուժման տարբերակներ
Permethrin (Nix®*)-ը կամ pyrethrin-ը ակտիվ բաղադրիչներն են գլխի ոջիլի՝ առանց դեղատոմսի
բուժման շատ դեպքերում: Բենզիլ սպիրտի լոսյոնը (5%), ինչպես օրինակ՝ Ulesfia®* -ը կարող է
նշանակվել 6 ամսական և ավելի մեծ երեխաների ոջիլները սպանելու համար:
Ivermectin (0.5%)-ով բուժումը, ինչպես օրինակ՝ Sklice®-ը, կարող է նշանակվել 6 ամսական և
ավելի մեծ երեխաների ոջիլները սպանելու համար:
Spinosad (0.9%)-ով բուժումը, ինչպես օրինակ՝ Natroba®*-ը, կարող է նշանակվել 4 տարեկանից
բարձր երեխաների ոջիլները սպանելու համար:
AirAllé®*-ն մի սարք է, որն ինտենսիվ հոսքով տաք օդ մղելով դեպի գլխամաշկ, սպանում է
ոջիլներին և անիծներին:
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
• Ուշադիր հետևեք պիտակի վրայի ցուցումներին:
• Բուժեք միայն այն մարդկանց, ովքեր պեդիկուլյոզ ունեն:
• Արտադրանքը մի թողեք նույն տեղում ավելի երկար ժամանակ, քան խորհուրդ է տրվում,
այն ոջիլին ավելի արագ չի սպանի:
• Պեդիկուլյոզ ունեցող յուրաքանչյուր մարդ կարիք ունի ամբողջական բուժման:
• Մի կիսեք մեկ տուփ շամպունը կամ մազերի քսուքը մարդկանց միջև:
• Նույնիսկ բուժումից հետո, Դուք պետք է ամեն օր հեռացնեք անիծները անիծի կամ լուի
մետաղյա սանրով, մինչև որ բոլոր անիծներն ամբողջովին հեռացվեն:
• Սպասեք առնվազն յոթից տասը օր՝ նախքան ինչ-որ մեկին երկրորդ անգամ բուժելը, եթե
նա դեռևս ոջիլ ունի: Այս յոթից տասը օրվա ժամկետում շարունակեք հեռացնել
հայտնաբերված ցանկացած անիծ և ոջիլ:
Ի՞նչ անել, եթե բուժումն արդյունք չտա:
Ահա մի քանի պատճառներ, որոնց դեպքում բուժումը կարող է արդյունք չտալ:
• Բուժական միջոցի վրա առկա ցուցումներին լրջորեն չեն հետևել:
• Անիծները լիովին չեն հեռացվել:
• Երեխան կրկին պեդիկուլյոզ է ձեռք բերել խաղընկերոջից:
• Ոջիլը չի կարող անմիջապես սատկել:
• Խնդիրը ոջիլը չի եղել:

Ոչ մի հիմնավորում չկա, որ հետևյալ արտադրանքները արդյունք են տալիս՝
• Քացախ
• Բաղադրիչները, որոնք ասում են, որ քայքայում են անիծների կպչունությունը, որպեսզի
«հեշտացնեն դրանց հեռացումը»:
• Մայոնեզը
• Ձիթապտղի յուղը
• Թեյի ծառի յուղը
Ահա մի քանի այլ միջոցներ, որոնցով Դուք կարող եք տան պայմաններում ձերբազատվել ոջիլից
կամ անիծից:
• Լվացեք հագուստը և անկողնային պարագաները տաք ջրով , այնուհետև չորացրեք
տաք շրջապտույտով՝ առնվազն 20 րոպե:
• Իրերը մեկուսացրեք պոլիէթիլենային տոպրակներում երկու շաբաթ, որպեսզի սպանեք
ոջիլներին՝ կանխելով նրանց արյան պաշար գտնելը:
• Հինգ րոպե ջրում եռացրեք սանրերը, խոզանակները, մազակալները և հերակալները, կամ
դրանք մեկ ժամ պահեք բժշկական սպիրտի մեջ; Փոշեկուլով մաքրեք
գորգերը և կահույքը:

Рубрика: 6-րդ դասարան, Օգտակար խորհուրդներ, Ծնողական դպրոց

Մաքրենք համակարգիչը

ՔԱՅԼԵՐ՝
1. Գործը սկսելուց առաջ համակարգիչն ու մոնիտորն անջատեք: Պետք է անջատել ոչ միայն սեղմելով կոճակը, այլև վարդակներից: Չպետք է մոռանալ անվտանգության մասին և բաց ձեռքերով մի դիպչեք մալուխներին:

2. Սկսենք մոնիտորից: Պետք է էկրանը մաքրել հատուկ անձեռոցիկներով կամ այլ հատուկ միջոցներով: Նաև կարող եք օգտվել ակնոցների համար նախատեսված կտորից: Մի օգտագործեք սովորական սպիրտ, այն կարող է վնասել հատուկ ծածկույթը:

3. Իսկ հիմա ստեղնաշարը: Կարող եք հանել ստեղները լավ մաքրելու համար: Այդ դեպքում ճիշտ հիշեք ստեղների հերթականությունը: Կոճակները հանելուց հետո լցրեք դրանք պոլիէթիլենային տոպրակի մեջ, վրան լցրեք ջուր և մի քիչ մաքրող միջոց: Թափահարեք տոպրակը: ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ջուրը ստեղնաշարին մի լցրեք, հակառակ դեպքում այն շարքից դուրս կգա: Մաքրեք նաև մկնիկը սպիրտային անձեռոցիկով կամ կտորով:

4. Հասանք ամենադժվարին՝ պրոցեսորին: Եթե առաջին անգամ եք մաքրելու և վախենում եք վնասել, դիմեք մասնագետին: Բացեք մի կողմը և փոշեկուլի միջոցով մաքրեք: Ուշադիր եղեք մանր դետալները չվնասելու համար:

Рубрика: Օգտակար խորհուրդներ, Ծնողական դպրոց

Տնային դեղատուփ. առաջին օգնության դեղորայքային փաթեթ

Յուրաքանչյուրիս անհրաժեշտ է դեղերի մի փաթեթ ունենալ, որը կօգնի և՛ իրեն, և՛ շրջապատին՝ առաջին օգնություն ցուցաբերելու գլխացավի, ատամնացավի, մարմնի բարձր ջերմաստիճանի կամ ստամոքսի խանգարման դեպքում։
Այդ իսկ պատճառով հարկավոր է իմանալ, թե որոնք են այսպես կոչված առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, որոնք կարելի է կիրառել առանց բժշկի նախնական խորհրդի։

Միաժամանակ անհրաժեշտ է հիշել, որ առաջին օգնությունից հետո պետք է անպայման դիմել մասնագետի օգնության։ Տնային պայմաններում և աշխատանքի վայրում առաջին բուժօգնություն պահանջող հիմնական դեպքերը և ախտանիշները հետևյալն են.

1. վնասվածք,
2. այրվածք,
3. ուշաթափություն,
4. թունավորում,
5. փորլուծություն,
6. ալերգիկ հակազդեցություն,
7. մրսածություն,
8. ցավային ախտանիշ,
9. սրտանոթային խանգարումներ,
10. բորբոքում։
Ի դեպ, առաջին օգնության դեղորայքային փաթեթը հարկավոր է նաև ճանապարհորդության ընթացքում։