Рубрика: 9-րդ դասարան, Ուսումնական նախագծեր, Առցանց դպրոց, Արտադրությամբ ուսուցում

Ձոն առողջությանը

Հայտնի փաստ է, որ առողջությունը և հիգիենան միանշանակ կապված են իրար:

Հիգիենան և խնամքը պիտի ուշադրության մշտական կենտրոնում լինեն, դառնան ապրելակերպ:

Սովորում ենք խնամքի միջոցներ պատրաստել ձեռքի տակ եղած բնական միջոցներով, միաժամանակ ներկայացնելով դրանց առողջագիտական նշանակությունը, ազդեցությունը:

Դպրոցում փորձել ենք: Նույն կերպ ուսումնասիրում եք նոր բաղադրատոմսեր, կիրառումը նկարագրում կամ տեսագրում, պատմում արդյունքների մասին:

Պատրաստում ենք օճառ մեր ձեռքով.

ընտրում ենք հավելումները, յուղերը, ուսումնասիրում նշանակությունը:

Մասնակիցներ` միջին և ավագ դպրոցի սովորողների խումբ

Рубрика: 7-րդ դասարան, 8-րդ դասարան, Ուսումնական նախագծեր, Արտադրությամբ ուսուցում

Ամուր ոսկրեր, ամուր առողջություն

Տարիքի հետ Ca քիմիական տարրը օրգանիզմում դառնում է դեֆիցիտային: Հատկապես տուժում են կանանց ոսկրերը: Ca ից աղքատ ոսկրերը դառնում են փխրուն, հեշտ կոտրվում են: Ca մայրիկների օրգանիզմից պակասում են հղիության և կաթով կերակրման ընթացքում:

Հայտնի է,որ Caի հարուստ աղբյուր են կաթնամթերքը:

Ձոն ստուգատեսին ընդառաջ սովորողները պատրաստում են Ca ով հարուստ կաթնաշոռ, փաթեթավորում և նվիրում մայրիկներին:

Անհրաժեշտ մթերքներ.

Կաթ 1լ

մածուն 50գ

Рубрика: 6-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Նախագծերի ամփոփում, Արտադրությամբ ուսուցում, Կրթահամալիրային փառատոններ

Ազգագրական փառատոն

Պատրաստում ենք փոխինձ. նյութը Մարիանա Գրիգորյան բլոգից` 6-4 դասարան

Փոխինձ պատրաստելը շատ հեշտ է։ Դրա համար մեզ անհրաժեշտ է՝։

1. Փոխինձ

2. Շաքարավազ

3. Կարագ  

Քայլեր

1. Խառնում ենք ջուրը շաքարավազի և կարագի հետ , այնքան մինչև կարագը ջրի մեջ հալի։

2. Լցնում ենք սիրոպը փոխինձի մեջ, և արագ-արագ խառնում, այնքան մինչև դառնա պլաստիլինի նման փափուկ և պինդ զանգված։

3. Մեր փոխինձը պատրաստ է։