Рубрика: Ձմեռային ճամբար, Ուսումնական նախագծեր, Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Մարդաչափական աշխատանքների ուղեցույց տեսադաս

Նախագծի ժամկետը: Հունվար 2021:
Նախագծի պատասխանատուները: Ելենա Օհանյան, Քրիստինե Սահակյանց
Նախագծի նպատակը: Ցույց տալ չափումները կատարելու ձևը, ներկայացնել առանձնահատկությունները, ապահովել ուսումնամասնագիտական նյութի հասանելիությունը նրանց համար, ովքեր ուսումնական պրոցեսում ներգրավված են հեռավար, բացատրել չափումների նպատակն ու կարևորությունը:

Ընթացքը: Նախագծի պատասխանատուները սովորողի հետ համատեղ նկարահանում են տեսանյութ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրվում են բոլոր չափումները, դրանց իրականացման ձևը, զուգահեռ բացատրվում է չափումների կարևորությունը, որ չափումն ինչի համար է կիրառելի, ինչ տեղեկատվություն ենք ստանում այս կամ այն չափումը կատարելիս:

Արդյունքը: Սովորողները և նրանց ծնողները ավելի լավ են պատկերացնում չափումները կատարելու ընթացքը, գիտակցում են, թե ինչի համար են դրանք անհրաժեշտ: Ունենալով տեսաուղեցույցը բոլորը, հատկապես հեռավար ուսուցում ընտրած սովորողները, հնարավորություն են ստանում կատաել չափումները ինքնուրույն՝ տանը, իսկ ինչը հնարավոր չէ կատարել տանը, ապա կատարում են համապատասխան դպրոցի լաբորատորիայում, այնուհետև բոլոր տվյալները գրանցվում են օնլայն համակարգում: Տվյալներն այնուհետև խմբավորվում են, բացահայտվում են շեղումները, դուրս են բերվում այն սովորողների տվյալները, ովքեր ունեն բժիշկ-մասնագետի խարհրդատվության կարիք, ապա ուղեկցվում են կրթահիմիլիրի հետ համագործակցող բժիշկ-մասնագետի՝ պարոն Ստեփան Գրիգորյանի մոտ: Պարոն Գրիգորյանի էջը՝ հղումով:

Рубрика: Ձմեռային ճամբար, Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Մարդաչափությա լաբորատորիա. չափումներ դասարաններում

Ձմեռային ճամբարը լավ շրջան է մարդաչափական լաբորատորիայի աշխատանքների համար: Նախագիծը սկսում ենք 10րդ դասարանների սովորողների հետ: Որոշված պլանով իրականացնում ենք չափումներ, որի ընթացքում կգրանցվի նրանց առողջության ցուցանիշները, որի վերջնարդյունքում կմշակվեն ու կիրականացվեն թերապևտիկ ֆիզիկական միջավայրի ստեղծման, անհատի ֆիզիոթերապիայի պլաններ, և այլն:

Рубрика: Առողջագետի անկյուն, Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Մարմնի զանգվածի ցուցանիշի (BMI) հաշվիչ

Ի՞նչ է մարմնի զանգվածի ցուցանիշը

Մարմնի զանգվածի ցուցանիշի (ՄԶՑ, անգլերեն՝ Body Mass Index (BMI)) հաշվիչ հաշվարկը պարզապես թույլ է տալիս հասկանալ, թե ինչպե՞ս է ձեր մարմնի կշիռը համընկնում ձեր մյուս մարմնաչափական տվյալներին: Այն հաշվարկվում է՝ ձեր մարմնի կշիռը (կիլոգրամներով) բաժանելով ձեր հասակի (կիլոգրամներով) քառակուսու վրա, այսինքն ՄԶՑ = կգ/մ2:

Այս հաշվիչը պետք օգտագործել միայն չափահաս մարդկանց համար

Հաշվիչ

Рубрика: Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա. Չափումներ

Նախագիծ

Ուսումնասիրում ենք միջին դպրոցի սովորողների կեցվածքը և հիպերմոբիլության համախտանիշը

Մասնակիցներ Միջին և ավագ դպրոցի սովորողներ

Ժամկետներ 28.09- 31.10.2020

Մարդաչափական լաբորատորիայում ստուգում ենք սովորողների ողնաշարը, հայտնաբերում կեցվածքի շեղումները, այդպիսի շեղումներ ունեցող սովորողներին խորհուրդ կտրվի անցնել մասնագիտական զննություն և հաստավելուց հետո նրանց համար կրթահամալիրի մարմնամարզության մասնագետները և լաբորատորիայի ղեկավարը կկազմեն մարզումների անհատական ծրագրեր:

Արդյունքում` բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում, իրականացում