Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Առողջագետի անկյուն

Ջրծաղիկ

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%): Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։

Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։

Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Արյան կողմից նկատվում է չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, նեյտրոպենիա։ Որոշ հիվանդների մոտ, երկրորդային կոկային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային (պուստուլոզ) ձևը։ Այս դեպքերում կեղևի պոկվելուց հետո սպի է առաջանում։ Երբեմն կարող են հանդիպել ջրծաղիկի գանգրենոզ, բուլոզ, հեմոռագիկ և այլ ծանր ձևեր։

Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։

Բուժումը։ Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։

Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։

Կանխարգելումը։ Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը: Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։

Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Առողջագետի անկյուն

Վարակիչ հիվանդություններ. Թոքախտ

Թոքախտ

Տարածված ինֆեկցիոն հիվանդություն է , ոռը թոխանցվում է օդակաթիլային ճանապարհով հազալիս, փռշտալիս, խոսելիս, թքի ու խորխի միջոցով:Հարուցիչի Կոխի միկոբակտերիան է ,հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է:Հարուցիչը թափանցելով առողջ մարդու շնչառական օրգաններ, երկար ժամանակ ապրում ու զարգանում է նոր օրգանիզմում, սակայն այդ շրջանում հիվանդության նշանները ի հայտ չեն գալիս, սա գաղտնի շրջանն է, որը տևում է մի քանի ամսից մի քանի տարի ՝ կախված օրգանիղմի դիմադրողականությունից և ընդհանուր վիճակից:

Թոքախտի հիմնական ախտանշանները՝

1. հազ 3 շաբաթ և ավելի

2. մարմնի քաշի կտուկ կորուստ

3. ախորժակի անկում

4.բութ ցավեր կրծքավանդակի շրջանում

5. արյունախխում

6.մարմնի ջերմաստիճանի բարձրացում 37.5

7. աշխատունակության և դիմադրողականության անկում, քնկոտություն

8.Քրտնարտադրություն հատկապես գիշերային ժամերին

Թոքախտի կանխարգելման հիմնական միջոցները

1. խուսափել թոքախտով հիվանդի հետ շփվելուց

2. կանոնավոր զբաղվել ֆիզիկական վարժություններով և սպորտով

3. չծխել

4.կոփվել՝ պահպանելով անձնական հիգիենայի բոլոր կանոնները

5. սնվել լիարժեք, օգտագործել մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն

6. հաճախակի օդափոխել դասարանն ու բնակարանը, միշտ հետևել     մաքրությանը

7. տարին մեկ անցնել ռենտգեն քննություն

Թոքախտ, տուբերկուլյոզ

Դիտեք տեսադասը

պատասխանեք հարցերին

  • Ինչն  է հանդիսանում տուբերկուլյոզի հարուցիչը
  • Ով է հինադության աղբյուրը
  • նշեք հիվանդության հիմնական նշանները
  • ինչպես պաշտպանվել վարակումից
Рубрика: 7-րդ դասարան, Առողջագետի անկյուն

Վարակիչ հիվանդություններ

Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է  3 պայման.

  1. Հարուցիչ
  2. Փոխանցման ճանապարհ
  3. Ընկալունակ օրգանիզմ

Վարակիչ հիվանդություններին  բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը:

Շնչառական ուղիների ինֆեկցիաներ

Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ հազը, թոքախտը և այլն: Շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տևել մի քանի ժամից մի քանի օր: Հիվանդության սկիզբը սուր է` ջերմության բարձրացում, ախորժակի անկում, քթահոսություն, հազ, թուլություն:

Վարակի կանխարգելման համար պետք է առանձնացնել հիվանդին, նրա սպասքը, անձնական իրերը, սենյակը պետք է պարբերաբար օդափոխել, բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, պահպանել սննդի և անկողնային ճիշտ ռեժիմը:

Рубрика: Առողջագետի անկյուն

Մարդու մարմնի ջերմաստիճանը, ջերմակագավորում

Մարմնի ջերմաստիճանը մարդու ջերմային վիճակի ցուցանիշն է, որը տարբեր օրգանների ևհյուսվածքների ջերմարտադրության, դրանց ու արտաքին միջավայրի միջև ջերմափոխանակության հարաբերությունների արդյունք է։

Մարդկանց մարմնի ջերմաստիճանը մաշկի  այն  հատվածներում , որոնք բաց են և շփվում են  օդի  հետ (դեմք, ձեռքե), ավելի ցածր է։ Օրվա ընթացքում լինում են ջերմաստիճանային ֆիզիոլոգիական տատանումներ, մարդու համար վաղ առավոտի և երեկոյի միջև տատանումը 0,5-1,0 ցելսուս է։ Ներքին օրգանների, մկանների և մաշկի միջև ջերմաստիճանային տարբերությունը կարող է լինել 5-10 ցելսուս, որը դժվարացնում է միջին ջերմաստիճանի որոշումը՝ ամբողջ օրգանիզմի ջերմային վիճակը պարզելոլ համար։ Սովորաբար չափում են անութային շրջանի, ուղիղ աղիքի, բերանի խոռոչի, ականջի արտաքին անցուղոլ ջերմաստիճանը, որը միևնույն արժեքն ունի։ Բնականոն պայմաններում մարդու անութային ծալքում ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 36-37 °C սահմաններում։

Ջերմակարգավորումը կառավարվում է հատուկ ջերմակարգավորիչ կենտրոնով, որը տեղադրված է միջանկյալ ուղեղի ենթատեսաթմբում։ Այն իրականանում է 2 պրոցեսների` ջերմագոյացման և ջերմատվության հավասարակշռման շնորհիվ:

Օրվա ցուրտ ժամանակ ակտիվանում են ջերմագոյացման մեխանիզմները, ուժեղանում է ածխաջրերի և ճարպերի քայքայման պրոցեսները, մաշկի շակոտիները նեղանում են արյունատար անոթները սեղմվում, անջատվում է մեծ քանակությամբ էներգիա, լինում է մկանային դող:

Շոգ պայմաններում միանում են ջերատվության մեխանիզմները` արյունատար անոթները լայնանում են, մաշկի ծակոտիները բացվում են, շնչառությունը հաճախանում է, ավելանում է քրտնքարտադրությունը:

Рубрика: Նախագծերի ամփոփում, Տեսադասեր, Առողջագետի անկյուն, Առցանց դպրոց

Մարզաառողջարարական նախագիծ #4

Նախագիծը շարունակվում է: Այսօր մեր նախագծային հիմնական կազմին միացել են նաև Մայր դպրոցում աշխատող դասավանդողների խումբը: Կատարում ենք լիցքաթափող և շնչառական վարժությունների շարք: Սոցիալական հեռավորություն պահպանելը կարևոր նախապայման է:

Մարզիչ`                    Նաիրա Հարությունյան

Առողջագետ`            Քրիստինե Սահակյանց
Սովորողներ`            Անի Գևորգյան
                                     Մարինե Ասատրյան
Դասավանդողներ`  Քնարիկ Մելոնյան
                                     Իննա Ստեփանյան
                                     Էմմա Այվազյան
                                     Հասմիկ ՈՒզունյան
Рубрика: 6-րդ դասարան, Առողջագետի անկյուն, Առցանց դպրոց

Հացի մասին` թվերով

Ցորենի

Գլխավոր բաղադրիչներ՝ Ալյուր, Ջուր
Սննդային արժեքներ
Քանակը 100 g
Calories (kcal) 264
Լիպիդ 3,2 g
Խոլեսթերին 0 mg
Նատրիում 491 mg
Կալիում 115 mg
Ածխաջուր 49 g
Սննդային մանրաթելեր 2,7 g
Շաքար 5 g
Սպիտակուցներ 9 g
Վիտամին A 1 IU Վիտամին C 0 mg
Կալցիում 260 mg Երկաթ 3,6 mg
Վիտամին D 0 IU Վիտամին B6 0,1 mg
Վիտամին B12 0 µg Մագնեզիում 25 mg

Տարեկանի հաց,

հացի տեսակ. խմորի թթվեցումից ստացված մթերք՝ պատրաստված տարեկանի ալյուրից, ջրից և աղից: Տարեկանի հացը նաև անվանում են «սև»: Տարեկանի հացը սովորական մթերք է համարվում ողջ Հյուսիսային Եվրոպայի համար, իսկ Ռուսաստանի որոշ ժողովուրդների համար այն համարվում է պատմականորեն կարևոր մթերքներից մեկը:

Սննդային արժեքներ
Տարեկանի հաց
Քանակը 100 g
Calories (kcal) 259
Լիպիդ 3,3 g
Խոլեսթերին 0 mg
Նատրիում 603 mg
Կալիում 166 mg
Ածխաջուր 48 g
Սննդային մանրաթելեր 6 g
Շաքար 3,9 g
Սպիտակուցներ 9 g
Վիտամին A 7 IU Վիտամին C 0,4 mg
Կալցիում 73 mg Երկաթ 2,8 mg
Վիտամին D 0 IU Վիտամին B6 0,1 mg
Վիտամին B12 0 µg Մագնեզիում 40 mg

Рубрика: COVID 19 իրավիճակը Հայաստանում, Առողջագետի անկյուն

Եղե՞լ են արդյոք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր

Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր:

Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում:

Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում:

Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով:

Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ:

Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները:

 

 

Рубрика: Համագործակցային նախագծեր, Ուսումնական նախագծեր, Առողջագետի անկյուն

Առողջ սնունդ. ՀԱՑ

Նախագիծ

Առողջ սնվելը առողջ մնալու կաևոր ու անբաժան բաղադրիչներից Է: Ժամանակակից մարդու սննդային և վարքագծային սովորությունները էապես տարբերվում են նախկինում հայտնիներից: Սննդային տեխնոլոգիաների զարգացումը, արդյունաբերական նորությունները անխուսափելիորեն ազդում են առողջության վրա: ԵՎ այսօր մարդը, ով ուզում է պահպանել առողջությունը, պիտի զինվի լրացուցիչ գիտելիքներով ու հմտություններով` առաջարկվող անսահման տեսականու մեջ ընտրություն կատարելու գործում:

Ինչքան էլ բծախնդիր լինենք ընտրության մեջ կան սննդամթերքներ, որոնք մարդը կիրառում է դարեր ի վեր ու երբեք էլ չի հրաժարվի: Այդպիսիններից է օր հացը: Այն հայտի է հնագույն ժամանակներից,ունի  հարյուրավոր բաղադրատոմսեր,  թխման տեխնոլոգիական հնարքներ, կարևոր նշանակություն, արժեքվոր ու անփոխարինելի սննդատեսակ է: Ինչ որ առումով մշակույթի ճյուղ է:

Առաջարկում եմ ուսումնասիրել հաց սննդատեսակը. պատմությունը, բաղադրատոմսերը, նշանակությունը, տեսակներ ը այլն:

Հացի թխումը քիմիական պրոցեսների արդյունք է, այս առումով ենթադրում է միջառարկայական կապ քիմիա,  բնագիտություն, առարկաների հետ: Հացի խմորի հասունացումը, խմորասնկերի աշխատանքի արդյունք է, բնագիտական փորձերի առիթ:

Հաց թխելը` բնագիտական փորձ, առողջ խոհանոցում:

Ինչ բաղադրիչներ կավելացնեք խմորի մեջ, ինչ ազդեցություն նրանք կունենան համային հատկությունների վրա, ինչպես կանրադառնան առողջության վրա: Ահա սա ընտրենք, որպես այս նախագծային աշխատանքի  ուղորդիչ գիծ ու ի գործ:

Նախագծին ներգրավեք ծնողներին, մասնագետ ծանոթներին, հարցազրույցներ վերցրեք մասնագետներից կամ ընտանիքի անդամներից, թխեք ձեր հացը, կիսվեք տեսանյութերով:

Մասնակիցներ` Սեբաստացի և ոչ սեբաստացի սոնորողներ

Ժամկետներ` մայիս-հունիս ամիսներ

Ակնկալվող արդյունք` ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր բլոգերում, կայքում

 

Այսօր

Նախագծային այս աշխատանքը ունի 2 ուղ

Рубрика: Առողջագետի անկյուն, Առցանց դպրոց

Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը

Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը: ԱՀԿ-ի մասնագետներն առողջ մարդկանց խորհուրդ են տալիս դիմակ կրել միայն այն դեպքում, երբ խնամում են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց:

Մասնագետները հիշեցնում են, որ եթե դիմակը չի կարող ապահովել կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ մակարդակը, ապա պետք չէ մոռանալ այն մասին, թե որքան կարեւոր է պարբերաբար օճառով լվանալ ձեռքերն ու սպիրտ պարունակող հակասեպտիկներ կիրառել:

Ինչպե՞ս ճիշտ կրել եւ հանել բժշկական դիմակը՝

  • Դիմակը կրելուց առաջ ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է փակի քիթն ու բերանը, դեմքի եւ դիմակի միջեւ բաց մասեր չպետք է լինեն, եւ դա հենց պատճառներից մեկն է, որ սովորական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ;
  • Երբ դիմակ եք կրում, չպետք է ձեռքով դիպչեք դրան: Եթե այնուամենայնիվ դիպչել եք, ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Որոշ մարդիկ ասում են, թե այն պետք է փոխել 25-40 րոպեն մեկ, մյուսներն էլ՝ ավելի հաճախ: ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ դիմակը պետք է փոխել, երբ այն խոնավացել է:
  • Դիմակը հանել խորհուրդ է տրվում հետեւի ռեզինից բռնելով եւ չդիպչելով առջեւի մասին: Օգտագործված դիմակն անհրաժեշտ է անմիջապես դեն նետել եւ ձեռքերը լվանալ կամ մշակել հակասեպտիկով;
  • Մեկանգամյա օգտագործման դիմակները կրկին օգտագործել չի կարելի: