Рубрика: Առողջագետի անկյուն

Արատեսի դպրական կենտրոնի բուժկետի համար

Անհրաժեշտ բժշկական պարագաների ցանկ
  • բժշկական պահարան
  • Ջերմաչափ x5
  • Տոնոմետր x1
  • Գլյուկոմետր x1
  • չափման չիպեր -10
  • ժգուտ  x1
  • շինաներ` ոտքի, ձեռքի, պարանոցի  X մեկական
  • էլաստիկ բինտ x3
  • բժշկական բինտ ստերիլ x10
  • բինտի անձեռեոցիկներ ստերիլ x5
  • բամբակ x5
  • ներարկիչ 5 մլ x10
  • սանտավիկ x50

  • յոդ, յոդինոլ x 3
  • բժշկական սպիրտ x2
  • ջրածնի պերօքսիդ x2
  • կալիումի պերմանգանատ x1
  • պարացետամոլ 500 մգ  x10
  • նուրոֆեն  200 մգx3
  • ասկոֆեն x3
  • սուպրաստին x5
  • պարլազին x3
  • դեքսամետազոն ամպուլա x5
  • իբուպրոֆեն 200մգ  x3
  • նիտրոգլիցերին x1
  • կապտոպրիլ 25 մգ x3
  • իմոդիում x5
  • սմեկտա x5
  • նո-շպա x1
  • սպազմալգոն x3

Рубрика: Անվտանգ կենսակերպ, Առողջագետի անկյուն

Ճամփորդի դեղարկղիկ

Ճամփորդական դեղատուփ, որը պետք է լինեն ձեր հիմնական դեղամիջոցները ճամփորդության ողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև առաջին անհրաժեշտության որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են ձեզ պետք գալ (ադսորբենթներ՝ սմեկտա և այլն, ցավազրկողներ, ջերմության, մրսածության, այրվածքների և ալերգիա դեմ դեղամիջոցներ, փորլուծության դեմ դեղեր, միջատների խայթոցներից առաջացած քորը մեղմացնող միջոցներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, սրտխառնոցի դեմ դեղամիջոցներ և լուծողական, սիրտ–անոթային համակարգի համար նախատեսված դեղեր, հակաբիոտիկներ, ֆերմենտային միջոցներ՝ մեզիմ, ֆեստալ, կոշտուկների համար նախատեսված և սովորական սպեղանի, յոդ, բինտ, ջրածնի պերօքսիդ և այլն):

օգտակար հղում

c2aae34e2cea436a097e729fc6ac28c8

Рубрика: Առողջագետի անկյուն

Հակամարմիններ

Մարդու օրգանիզմ վիրուսի ներթափանցումից հետո մարդու իմուն համակարգը սկսում է արտադրել տվյալ վիրուսին հատուկ հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ (IG):

Այսպիսով, հակամարմնի առկայության թեստը ցույց է տալիս՝ մարդը բախվել է Covid 19 վիրուսի հետ, թե՝ ոչ, անգամ եթե որևէ ախտանիշ չի ունեցել: Եթե հակամարմիններ կան, ուրեմն օրգանիզը պատասխանել է վիրուսին հակազդմամբ: Այս հակամարմինները պահպանվում են, եթե անգամ օրգանիզմում այլևս վիրուսը չկա:

Պատասխան-թեստում դուք կտեսնեք 2 IG՝ IG-M և IG G

IG-M «թարմ» հակամարմիններն են և ցույց են տալիս վերջերս տարած վարակը: Սրանք հայտնվում են վարակման 3-4-րդ օրվանից: Միջինում 21 օր հետո սկսվում են արտադրվել IG G:

Այսպիսով, եթե անալիզի պատասխանում հայտնաբերվում են 2 իմունոգլոբուլիններն էլ, նշանակում է՝ մարդը առողջացման փուլում է:

Հակամարմինների քանակը արյան մեջ կախված է ներթափանցած վիրուսի քանակից:

Рубрика: Առողջագետի անկյուն

Սոճիների փոշոտման առողջագիտակաան կողմը

Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին սոճիների փոշոտման ընթացքում սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք։

Փոշոտումը ցուցված է հատկապես հետևյալ հիվանդությունների դեպքում՝

  • Բրոնխեալ ասթմա
  • Բրոնխիտ (տարբեր տեսակների)
  • Ֆարինգիտ
  • Lարինգիտ
  • Թոքաբորբ (հետևանքների վերացում)
  • Կրկնվող սուր շնչառական հիվանդություններ

Բացի շնչառական համակարգի վրա ունեցած հզոր ազդեցությունից, սոճիների ծաղկափոշին նպաստում է մարդկանց օրգանիզմում «Տեստոստերոն» հորմոնի ավելացմանը, վերջինս էլ ունի՝

  • Հակաբորբոքային ազդեցություն
  • Հակաքաղցկեղային ազդեցություն
  • Օգնում է հաղթահարել հոգնածությունը
  • Նպաստում է սթրեսի հաղթահարմանը
  • Կարգավորում է քնի խանգարումները
  • Ամրացնում է իմունիտետը
Рубрика: Առողջագետի անկյուն, Ծնողական դպրոց

Թունավորումներ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Читать далее «Թունավորումներ»

Рубрика: Առողջագետի անկյուն, Ծնողական դպրոց

Առաջին օգնություն երեխաներին. Անվտանգ դարձրեք Ձեր տունը և երեխայի շրջապատը


  • Ի՞նչ արագությամբ է տեղաշարժվում ձեր երեխան և որքա՞ն տարածություն է կարողանում ինքնուրույն անցնել:
  • Ի՞նչ բարձրության կարող է ձգվել-հասնել:
  • Ո՞ր կենցաղային առարկաներն են հետաքրքրում նրան:
  • Ի՞նչն է, որ չէր կարողանում անել մեկ ամիս առաջ, իսկ ներկայումս անում է:
  • Ի՞նչ հնարավոր վտանգներ են սպասում նրան` ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորության և ինքնուրույնության աճին զուգընթաց:
  • Մտածելով երեխաների հետ պատահող դժբախտ պատահարների մասին` կարևոր է հաշվի առնել հետևյալը.— գործոններ, որոնք կապված են երեխայի վարքի հետ,
    — առարկաներ, որոնք պատահարների պատճառ են հանդիսանում,
    — միջավայր, որտեղ տեղի է ունենում պատահարը:Երեխայի հետ կապված դժբախտ պատահարների մեծամասնությունը կարելի է կանխել, եթե ծնողը իմանա դրանց առաջացման պատճառները և աշխատի դրանից խուսափել: Եթե դեռևս փոքրուց մեզ հաջողվի երեխայի անվտանգ վարքագիծ ձևավորել, ապա երեխան ինքը կխուսափի հնարավոր վտանգներից:

Читать далее «Առաջին օգնություն երեխաներին. Անվտանգ դարձրեք Ձեր տունը և երեխայի շրջապատը»

Рубрика: Առողջագետի անկյուն, Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Մարմնի զանգվածի ցուցանիշի (BMI) հաշվիչ

Ի՞նչ է մարմնի զանգվածի ցուցանիշը

Մարմնի զանգվածի ցուցանիշի (ՄԶՑ, անգլերեն՝ Body Mass Index (BMI)) հաշվիչ հաշվարկը պարզապես թույլ է տալիս հասկանալ, թե ինչպե՞ս է ձեր մարմնի կշիռը համընկնում ձեր մյուս մարմնաչափական տվյալներին: Այն հաշվարկվում է՝ ձեր մարմնի կշիռը (կիլոգրամներով) բաժանելով ձեր հասակի (կիլոգրամներով) քառակուսու վրա, այսինքն ՄԶՑ = կգ/մ2:

Այս հաշվիչը պետք օգտագործել միայն չափահաս մարդկանց համար

Հաշվիչ