Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Օգտակար խորհուրդներ, Անվտանգ կենսակերպ

Ի՞նչ անել չցրտահարվելու համար.

Բժիշկները զգուշացնում են, որ ցրտահարվել կարելի է նույնիսկ +7C ջերմաստիճանի պարագայում

խորհուրդներ

  • Հագնվեք եղանակին համապատասխան` բազմաշերտ ու ազատ: Միշտ կարելի է հանել շերտերից մեկը, երբ չափազանց շոգ լինի .ծածկեք մաշկի բաց հատվածները ձեռնոցների, շարֆի, գլխարկի և բարձրացրած օձիքի միջոցով ցրտին սոված դուրս մի եկեք: Եթե սառել եք, ինչ-որ բան կերեք :
  • Եթե ամբողջ օրը փողոցում եք անցկացնելու՝ ամեն 30-60 րոպեն մեկ մտեք տաք փակ տարածություն: Լավ կլինի հավելյալ չոր հագուստ ունենաք՝ անհրաժեշտության դեպքում թաց հագուստը փոխելու համար, թերմոս` թեյով, սուրճով կամ ապուրով :
  • Շարժեք ձեոքերն ու ոտքերի մատները՝ սառող վերջույթներում արյունամատակարարումը լավացնելու համար:
  • Խուսափեք գերհոգնելուց. հոգնած մարդը հեշտ է ցրտահարվում
  • Ցրտին մետաղի ու բենզինի մի հպվեք. ցրտահարության վտանգը մեծ է:
  • Ալկոհոլ մի օգտագործեք. այն արագացնում է ջերմության կորուստը և թուլացնում իարվիճակի հանդեպ հսկողությունը: Նիկոտինը նույնպես նպաստում է ցրտահարմանը` անոթի պատերին բացասական ազդեցության հետևանքով:
  • Գերսառեցման առաջին ախտանիշերի դեպքում (մոմե հետքեր, մաշկի թմրում) տեղափոխվեք տաք տարածք: Մի քանի ժամ տաքության մեջ մնացեք, տաքացեք , կերեք: Ցրտահարության դեպքում հարկավոր է շըապ դիմել բժշկի:
  • Չի կարելի դիպչել ցրտահարված հատվածներին: Վնասված հյուսվածքներին հարկավոր է ջերմամեկուսիչ վիրակապեր դնել (բամբակ-մառլեայե, բրդե) և տաք ըմպելիքներ ըմպել: Վնասված մաշկը տաք ջրով կամ ջեռուցող սարքերի մոտ տաքացնելը խստիվ արգելվում է:
Рубрика: 7-րդ դասարան, Անվտանգ կենսակերպ

Բոտուլիզմ

Բոտուլիզմ

Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում` բոտուլիզմ:
Բոտուլիզմը կարելի է կանխարգելել, եթե.
— օգտագործեք միայն գործարանային արտադրության պահածոներ,
— տանը պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք 15-20 րոպե,
— երբեք չօգտագործեք կասկածելի պահածոներ:

Рубрика: Անվտանգ կենսակերպ, Առողջագետի անկյուն

Ճամփորդի դեղարկղիկ

Ճամփորդական դեղատուփ, որը պետք է լինեն ձեր հիմնական դեղամիջոցները ճամփորդության ողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև առաջին անհրաժեշտության որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են ձեզ պետք գալ (ադսորբենթներ՝ սմեկտա և այլն, ցավազրկողներ, ջերմության, մրսածության, այրվածքների և ալերգիա դեմ դեղամիջոցներ, փորլուծության դեմ դեղեր, միջատների խայթոցներից առաջացած քորը մեղմացնող միջոցներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, սրտխառնոցի դեմ դեղամիջոցներ և լուծողական, սիրտ–անոթային համակարգի համար նախատեսված դեղեր, հակաբիոտիկներ, ֆերմենտային միջոցներ՝ մեզիմ, ֆեստալ, կոշտուկների համար նախատեսված և սովորական սպեղանի, յոդ, բինտ, ջրածնի պերօքսիդ և այլն):

օգտակար հղում

c2aae34e2cea436a097e729fc6ac28c8

Рубрика: Անվտանգ կենսակերպ

Արևահարություն,ջերմային ցնցումներ, ջերմային հյուծում, ջերմային հարված

Արևահարություն

Արևահարությունը հիվանդագին վիճակ է։ Այն առաջանում է երկար ժամանակ արևի ուղղահայաց ճառագայթների տակ մնալու  հետևանքով:

Ընդհանուր բնութագիրը

Արևահարությունը գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։

Читать далее «Արևահարություն,ջերմային ցնցումներ, ջերմային հյուծում, ջերմային հարված»

Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Անվտանգ կենսակերպ

Ճամբարականի անվտանգության ուղեցույց #1

Արտակարգ իրավիճակ, դեպքի վայր, ահազանգում

Արնահոսություններ

կարդալու նյութ

ուղեցույց տեսանյութ

Յուրահատուկ վնասվածքներ.տեսանյութ

Անգիտակից տուժած

կարդալու նյութ

Տեսադաս

Շնչառության սուր խանգարումներ, օտար մարմին շնչուղիներում

Կարդալու նյութ

տեսադաս

Կենդանիների կծած, խայթած վերքեր

կարդալու նյութ

տեսանյութ

Արևահարություն,ջերմային ցնցումներ, ջերմային հյուծում, ջերմային հարված

կարդալու նյութ

տեսանյութ

Այրվածքներ

կարդալու նյութ

տեսանյութ

Թունավորումներ

կարդալու նյութ

տեսանյութ

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ

տեսանյութ

Յուրահատուկ վնասվածքներ

Յուրահատուկ վնասվածքներ