Рубрика: Բալասան

Ամսագրի նորամուտ

Չորեքշաբթի՝ 01. 12. 2021ին, ժ 13:40 համեցեք առողջագիտական «Բալասան» ամսագրի առաջին համարի շնորհանդեսին, Միջին դպրոց, փոքր դահլիճ

Ուսումնահետազոտական առողջագիտական ամսագիր,, Բալասան,,` նոր բլոգ-ամսագիր, որտեղ հավաքվում են առողջագիտական, ուսումնահետազոտական նյութեր, բժշկական նորություններ, վիճակագրական տվյալներ և այլ, աուդիո և վիդոենյութեր, ուղեցույցներ, խորհուրդներ:

Աշխատանքային խումբ՝ միջին դպրոցի 8րդ դասարանցիներ:

Ծրագրում:.

  • Ամսագրի անդամների ողջյունի խոսք
  • բլոգի ներկայացում
  • հարցուպատասխան
  • թեյախմություն, հյուրասիրություն

Рубрика: Քոլեջ

Վերարդադրողական համակարգ

Վերարտադրողական համակարգի օրգանները: Սեռական բջիջների առաջացումըԿյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների` իրենց նմաններին վերարտադրելու հատկությունն է: Դա իրականանում է բազմացման միջոցով: Գոյություն ունի բազմացման 2 հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական:Բազմացման առավել կատարյալ եղանակը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական առանձնյակներ: Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում` ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ, որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ: 

Читать далее «Վերարդադրողական համակարգ»

Рубрика: COVID 19 իրավիճակը Հայաստանում

«Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակ

՝

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:

Առողջապահության նախարարության հաղորդագորթւայն համաձայն՝ Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:

Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։

Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից։

Рубрика: 6-րդ դասարան

Երկարացված օրվա ծրագիր 29.11-03.12

Երկուշաբթի
14:30-15:00- Միջավայրի խնամք, 
15:00-15:15- ճաշ
15:20—16:15-մարզական ժամ

16:45 ճանապարհում

Երեքշաբթի
14:30-15:00 հանգստի ժամ, ինքնակրթություն
15:00-15:15- ճաշ
15-30-16-15 մարզական ժամ

16:45 ճանապարհում

Չորեքշաբթի
14:30-15:00-շախմատ, ինտելեկտուալ խաղեր
15:05-15-15- ճաշ
15-30-16-30- միջավայրի խնամք

16:45 ճանապարհում

Հինգշաբթի
14:30-15:00-մարզական ժամ, բակային մարզական խաղեր
15:05-15-15-ճաշ
15-20-16-00-բակային աշխատանքներ

16-05-16-30 ինքնակրթություն

16:45 ճանապարհում

Ուրբաթ
14:30-15:00- բակային աշխատանքներ
15:05-15-15-ճաշ

15-15 – 16-00-Մասնակցություն մեդիաուրբաթին

16-00-16-45- ինքնակրթություն

16:45 ճանապարհում

Рубрика: 6-րդ դասարան

Երկարացված օրվա ծրագիր 22.11-26.11

Երկուշաբթի
14:30-15:00- Միջավայրի խնամք,
15:00-15:15- ճաշ
15:20—16:15-մարզական ժամ

Երեքշաբթի
14:30-15:00- տեխնոլոգիա-նկարչություն, խեցեգործություն
15:00-15:15- ճաշ
15-30-16-15 մարզական ժամ

Չորեքշաբթի
14:30-15:00-շախմատ, ինտելեկտուալ խաղեր
15:05-15-15- ճաշ
15-30-16-30- մարզական ժամ

Հինգշաբթի
14:30-15:00-մարզական ժամ, բակային մարզական խաղեր
15:05-15-15-ճաշ
15-20-16-00-բակային աշխատանքներ

16-05-16-30 ինքնակրթություն

Ուրբաթ
14:30-15:00- բակային աշխատանքներ
15:05-15-15-ճաշ

15-15 – 16-00-Մասնակցություն մեդիաուրբաթին

16-00-16-45- ինքնակրթություն

Рубрика: Մեր օրգանիզմը

Մաշկի ջերմակարգավորման գործառույթը

Մարդը, ինչպես և մյուս կաթնասունները, անկախ միջավայրի ջերմության տատանումներից, ունի մարմնի հաստատուն ջերմաստիճան (36,6−36,9°C): Ջերմությունն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ընթացքում գրեթե բոլոր օրգաններում, հատկապես լյարդում և կմախքային մկաններում: Օրգանական նյութերի քայքայման ընթացքում առաջացած ջերմության քանակը խիստ ավելանում է ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Առաջացած ջերմության հավելյալ քանակն օրգանիզմից ցրվում է արտաքին միջավայր, որի շնորհիվ օրգանիզմում ջերմագոյացման ու ջերմատվության գործընթացները պահպանվում են հավասարակշռված վիճակում: Քրտնարտադրության և արյան անոթների լուսանցքի փոփոխման հետևանքով ջերմատվությունը կարող է ուժեղանալ կամ թուլանալ: Եթե միջավայրի ջերմաստիճանը բարձր է, ապա ջերմատվությունն ուժեղանում է, և հակառակը. ցածր ջերմաստիճանի պայմաններում թուլանում է: Միջավայրի բարձր ջերմաստիճանում մաշկի արյան անոթները լայնանում են, մեծանում է այնտեղ մղվող արյան քանակը, որից էլ ջերմատվությունն ուժեղանում է: 

Читать далее «Մաշկի ջերմակարգավորման գործառույթը»

Рубрика: Մեր օրգանիզմը

Մաշկ

Մաշկի նշանակությունը:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ: 

Մաշկի գործառույթներ են՝

 1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

almaghrbtoday-ألياف-تتحول-إلى-فيتامينات-عند-ملامستها-جسم-الإنسان1.jpg

  Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից: Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:                                                                                             

մաշծ.jpg

  Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ: 

21-06-2017 09-16-12-w600-w600.jpg

 Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ: Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

1111.jpg

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:
 Մաշկի տեսակները Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ: Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի: 

shutterstock_506730262.jpg

Рубрика: Քոլեջ

ստուգողական առաջադրանքներ

shutterstock_225479749-w943.jpg

 Նշել ճիշտ պատասխանը: Ինչի՞ վրա է (են) ազդում վահանագեղձի արտադրած հորմոնը

  • Արյան մեջ գլյուկոզի քանակի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Օրգանիզմի հասակի
  • Օրգանիզմում նյութերի փոխանակության կարգավորման
shutterstock_260722292-w3539.jpg

 Ընտրել ճիշտ պատասխանը:Ի՞նչ են (է) արտադրում ուրցագեղձը:

Նշել ճիշտ պատասխանը: 

Հասուն տարիքում վահանագեղձի  թերգործառույթը առաջացնում է՝ 

  • Բազեդովյան հիվանդություն
  • Լորձայտուց
  • Գիգանտիզմ

որոշել ճիշտ պատասխանը 

Որտեղ է/են գտնվում/բացվում մակերիկամները: 

 Պատասխան՝  

Ընտրել ճիշտ պատասխանները: 

1. Որն է նշվածներից օրգանիզմի կենսագործունեության կարգավորման տեսակ: 

Պատասխան՝ 

Նյարդային

Մարսողական

Շնչառական

Արտազատական 

2. Կենսագործունեության ո՞ր գործընթացների վրա են ազդում ռեֆլեքսները նյարդային կարգավորման ժամանակ: 

  • Թքարտադրության
  • Մկանների կծկման ուժի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Անոթների լուսանցքների մեծացման և փոքրացման
Рубрика: Քոլեջ

Արտազատիչ և ներզատիչ գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 

Читать далее «Արտազատիչ և ներզատիչ գեղձեր»