Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Սեմինար-պարապմունքներ, Առողջագետի անկյուն

Առողջ սնուցման սեմինարին

2019 թվականից Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան (ՊՀԾ) գրասենյակը ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հետ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ)՝ պետական ​​կրթական բարեփոխումների շրջանակներում առողջ ապրելակերպի ուսումնական ծրագրերի մշակման գործում: ՊՀԾ-ը պատասխանատու է սնուցման ուսումնական նյութերի  մշակման համար:

Մեր հանդիպում հավաքը կայացավ նշանակված օրը`հունիսի 23-ին ժամը  10.00- ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի խորհրդասենյակում: Մասնակիցների ցանկը մեծ էր` ԿԳՄՍ,ԱՆ տարբեր վարչությունների ներկայացուցիչներ: Կրթական հաստատություններից ներկա էին ԱՅԲ դպրոցից, Շիրակացու ճեմարանից և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից` ես, քոլեջի կազմակերպիչ Մարիամ Մխիթարյանը, միջին դպրոցից սովորողներ և քոլեջի ուսանողներ:

Քննարկաման հիմանական թեման էր ,,առողջ ապրելակերպ,, դասընթացի կազմակերպումը հանրակրթական դպրոցներում գալիք ուստարում, չափորոշիչների ստեղծումը, մեթոդաբանություն, ռեսուրսներ և այլն:

Ես մանրամասն ներկայացրի առողջագիտություն դասընթացի կրթահամալիրային փորձը տարբեր դասարաններում դրա կազմակերպումը, հաջողությունները, դժվարությունները: Ներկաներից շատերը անձամբ եղել էին կրթահամալիրում և այս կամ այն չափով ծանոթ էին այս դասընթացի կազմակերպմանը, ընթացքին, ունեցել ենք համագործակցային նախագծեր, և արձանագրեցին կրթահամալիրում առողջ ապրելակերպի կարևորմանը ուղղված բոլոր առավելությունները:

Հաշվի առնելով մեր բազմյա փորձը, առաջարկություն եղավ մասնակցել չափորոշիչների ստեղծման, և պիլոտային ծրագրի ստեղծման աշխատանքներին:

Շաբաթ օրը կայացավ աշխատանքային խմբի առաջին առցանց հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան միմիանց հետ, ներկայացրին իրենց աշխատանքային փորձը, այն խնդիրները,որոնց առնչվում են, լուծման տարբերակները:

Կազմակերպիչները առաջարկել են ուսումնասիրել 3 դասի պլաններ, անել դիտարկումներ, կարծիք հայտնել: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է երեքշաբթի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s