Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Անհատակա աշխատաժամանակ Հոկտեմբերի 15- նոյեմբերի 5

Առցանց հեռավար ընտանեկան դպրոցի նախագծեր

Առաջին բուժ օգնության պարապմունքներ ավագ դպրոցում յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ 13.30-14.30

Առաջին բուժ օգնության պարապմունքներ քոլեջում Թիմս հարթակում

Պարտիզապուրակային , միջավայրի բարեկարգման, այլ հասարակական աշխատանքներ ֆիզիկական միջավայրում`յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ 10.00-13.30

Рубрика: 9-րդ դասարան, Քոլեջ, Առցանց դպրոց

Առաջին բուժ օգնության պարապմունքներ ավագ դպրոցում և քոլեջում

Հանդիպում ենք ֆիզիկական միջավայրում` փոքրաթիվ խմբերով, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

գործնական պարապմունքների թեմաները.

Շնչառության սուր խանգարումներ

Արնահոսություններ

Առաջին օգնությունը  վերքերի և արնահոսությունների ժաամանակ:

Արյան շրջանառության սուր խանգարումներ

Շոկ առաջին  բուժօգնությունը

Առաջին օգնություն՝ ուշագնացության դեպքում

Փակ վնասվածքներ առաջին բուժօգնությունը

Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Առողջագետի անկյուն

Ջրծաղիկ

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%): Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։

Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։

Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Արյան կողմից նկատվում է չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, նեյտրոպենիա։ Որոշ հիվանդների մոտ, երկրորդային կոկային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային (պուստուլոզ) ձևը։ Այս դեպքերում կեղևի պոկվելուց հետո սպի է առաջանում։ Երբեմն կարող են հանդիպել ջրծաղիկի գանգրենոզ, բուլոզ, հեմոռագիկ և այլ ծանր ձևեր։

Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։

Բուժումը։ Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։

Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։

Կանխարգելումը։ Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը: Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։

Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

Рубрика: Մեդիադարան Առողջագիտություն, Առողջագետի անկյուն

Վարակիչ հիվանդություններ. Թոքախտ

Թոքախտ

Տարածված ինֆեկցիոն հիվանդություն է , ոռը թոխանցվում է օդակաթիլային ճանապարհով հազալիս, փռշտալիս, խոսելիս, թքի ու խորխի միջոցով:Հարուցիչի Կոխի միկոբակտերիան է ,հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է:Հարուցիչը թափանցելով առողջ մարդու շնչառական օրգաններ, երկար ժամանակ ապրում ու զարգանում է նոր օրգանիզմում, սակայն այդ շրջանում հիվանդության նշանները ի հայտ չեն գալիս, սա գաղտնի շրջանն է, որը տևում է մի քանի ամսից մի քանի տարի ՝ կախված օրգանիղմի դիմադրողականությունից և ընդհանուր վիճակից:

Թոքախտի հիմնական ախտանշանները՝

1. հազ 3 շաբաթ և ավելի

2. մարմնի քաշի կտուկ կորուստ

3. ախորժակի անկում

4.բութ ցավեր կրծքավանդակի շրջանում

5. արյունախխում

6.մարմնի ջերմաստիճանի բարձրացում 37.5

7. աշխատունակության և դիմադրողականության անկում, քնկոտություն

8.Քրտնարտադրություն հատկապես գիշերային ժամերին

Թոքախտի կանխարգելման հիմնական միջոցները

1. խուսափել թոքախտով հիվանդի հետ շփվելուց

2. կանոնավոր զբաղվել ֆիզիկական վարժություններով և սպորտով

3. չծխել

4.կոփվել՝ պահպանելով անձնական հիգիենայի բոլոր կանոնները

5. սնվել լիարժեք, օգտագործել մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն

6. հաճախակի օդափոխել դասարանն ու բնակարանը, միշտ հետևել     մաքրությանը

7. տարին մեկ անցնել ռենտգեն քննություն

Թոքախտ, տուբերկուլյոզ

Դիտեք տեսադասը

պատասխանեք հարցերին

  • Ինչն  է հանդիսանում տուբերկուլյոզի հարուցիչը
  • Ով է հինադության աղբյուրը
  • նշեք հիվանդության հիմնական նշանները
  • ինչպես պաշտպանվել վարակումից
Рубрика: 7-րդ դասարան, Առողջագետի անկյուն

Վարակիչ հիվանդություններ

Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է  3 պայման.

  1. Հարուցիչ
  2. Փոխանցման ճանապարհ
  3. Ընկալունակ օրգանիզմ

Վարակիչ հիվանդություններին  բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը:

Շնչառական ուղիների ինֆեկցիաներ

Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ հազը, թոքախտը և այլն: Շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տևել մի քանի ժամից մի քանի օր: Հիվանդության սկիզբը սուր է` ջերմության բարձրացում, ախորժակի անկում, քթահոսություն, հազ, թուլություն:

Վարակի կանխարգելման համար պետք է առանձնացնել հիվանդին, նրա սպասքը, անձնական իրերը, սենյակը պետք է պարբերաբար օդափոխել, բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, պահպանել սննդի և անկողնային ճիշտ ռեժիմը:

Рубрика: 6-րդ դասարան, 7-րդ դասարան, 8-րդ դասարան, Առցանց դպրոց

Ես գործում եմ

առողջագիտական կրթում, վարքագծային կանոններ նախագիծ

Համավարակը չի նահանջել:ՈՒրեմն առավել, քան երբևէ կարևոր է ուշադիր լինել, պահպահել հիգիենայի կանոները` անձնական և ընդհանուր:

Ցույց տվեք, պատմեք ձեր պաշտպանության ձևերի մասին. օր ինչպես եք օգտվում վերելակից, ինչպես եք խանութ գնում, ինչպես եք բացօթյա մարզվում,ինչպես եք մաքրում, ախտահանում ձեր իրեր, հեռախոսը, պլանշետը,  ինչ եք անում երբ դրսից տուն եք գալիս և այլն:

/որպես օրինակ տեսեք քոլեջի ուանող Նարինե Մակարյանի նյութը/

Փորձեք այնպես անել, որ ձեր տեսանյութերը, կամ պատումները ուղեցույցների ձևաչափ ունենան, այնպես լինի, որ ձեզնից կրտսերները, կամ ձեր ընկերները ձեզնից սովորեն:

Նյութերը հրապարակեք ձեր բլոգներում, հղումները ուղարկեք:

Հարցերի դեպքում գրեք` q.sahakyants@mskh.am

Рубрика: Առողջագետի անկյուն

Մարդու մարմնի ջերմաստիճանը, ջերմակագավորում

Մարմնի ջերմաստիճանը մարդու ջերմային վիճակի ցուցանիշն է, որը տարբեր օրգանների ևհյուսվածքների ջերմարտադրության, դրանց ու արտաքին միջավայրի միջև ջերմափոխանակության հարաբերությունների արդյունք է։

Մարդկանց մարմնի ջերմաստիճանը մաշկի  այն  հատվածներում , որոնք բաց են և շփվում են  օդի  հետ (դեմք, ձեռքե), ավելի ցածր է։ Օրվա ընթացքում լինում են ջերմաստիճանային ֆիզիոլոգիական տատանումներ, մարդու համար վաղ առավոտի և երեկոյի միջև տատանումը 0,5-1,0 ցելսուս է։ Ներքին օրգանների, մկանների և մաշկի միջև ջերմաստիճանային տարբերությունը կարող է լինել 5-10 ցելսուս, որը դժվարացնում է միջին ջերմաստիճանի որոշումը՝ ամբողջ օրգանիզմի ջերմային վիճակը պարզելոլ համար։ Սովորաբար չափում են անութային շրջանի, ուղիղ աղիքի, բերանի խոռոչի, ականջի արտաքին անցուղոլ ջերմաստիճանը, որը միևնույն արժեքն ունի։ Բնականոն պայմաններում մարդու անութային ծալքում ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 36-37 °C սահմաններում։

Ջերմակարգավորումը կառավարվում է հատուկ ջերմակարգավորիչ կենտրոնով, որը տեղադրված է միջանկյալ ուղեղի ենթատեսաթմբում։ Այն իրականանում է 2 պրոցեսների` ջերմագոյացման և ջերմատվության հավասարակշռման շնորհիվ:

Օրվա ցուրտ ժամանակ ակտիվանում են ջերմագոյացման մեխանիզմները, ուժեղանում է ածխաջրերի և ճարպերի քայքայման պրոցեսները, մաշկի շակոտիները նեղանում են արյունատար անոթները սեղմվում, անջատվում է մեծ քանակությամբ էներգիա, լինում է մկանային դող:

Շոգ պայմաններում միանում են ջերատվության մեխանիզմները` արյունատար անոթները լայնանում են, մաշկի ծակոտիները բացվում են, շնչառությունը հաճախանում է, ավելանում է քրտնքարտադրությունը:

Рубрика: 6-րդ դասարան, Առցանց դպրոց

Առցանց հեռավար ընտանեկան դպրոց 6րդ դասարաններ

Հոկտեմբեր

Սովորում ենք ճիշտ լվացվել

Սովորում ենք ճիշտ լվանալ ատամները

Մաշկի մազերի և եղունգների խնամք

Տեսանյութ

Ոջլոտություն

առաջադրանքներ

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Ինչու է կարևոր մաշկի խնամքը
  • տարբերվում է արդյոք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկաարագրեք

Մազերի և եղունգների խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • նկարագրեք մազերի խնամքը ձմռանև և ամռանը
  • ինչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ
  • Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի  դիմաց

տեսանյութ

   Աչքերի լարվածությունը հանող վարժություններ

  Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ

  •  Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ
  • կանոններ