Рубрика: Ուսումնական նախագծեր

Առողջագիտական հետազոտական նախագիծ

Օրգանիզմի առողջությունն ու դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ

Ինչ միջոցներ գիտեք

 

Ինչ է կոփումը, ինչպես կոփվել

Ինչպես պաշտպանվել սեզոնային վարակներից

Այցելություն Աղե սենյակ

Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ առավել կկարևորվի առողջության հանդեպ վերաբերմունքը (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):

Рубрика: Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա. Չափումներ

Նախագիծ

Ուսումնասիրում ենք միջին դպրոցի սովորողների կեցվածքը և հիպերմոբիլության համախտանիշը

Մասնակիցներ Միջին և ավագ դպրոցի սովորողներ

Ժամկետներ 28.09- 31.10.2020

Մարդաչափական լաբորատորիայում ստուգում ենք սովորողների ողնաշարը, հայտնաբերում կեցվածքի շեղումները, այդպիսի շեղումներ ունեցող սովորողներին խորհուրդ կտրվի անցնել մասնագիտական զննություն և հաստավելուց հետո նրանց համար կրթահամալիրի մարմնամարզության մասնագետները և լաբորատորիայի ղեկավարը կկազմեն մարզումների անհատական ծրագրեր:

Արդյունքում` բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում, իրականացում

Рубрика: 6-րդ դասարան

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով: