Рубрика: Ճամփորդական նախագծեր

Հայրենագիտական և առողջագիտական արշավ Բջնի: Լավաշթխուկ Նախաշ կենտրոնում


Ճամփորդության օրը՝ 08.09.2020
Մեկնելու ժամը՝ 09:00
Վերադարձի ժամը՝ 17:00

Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Լուսինե Ներսեսյան, Քրիստինե Սահակյանց, Սյուզի Հակոբյան
Մասնակից սովորողներ՝
6-8- րդ դասարանների սովորողներ
Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան

Նպատակը
Հայրենագիտական , ճանաչողական, առողջագիտական արշավ

Խնդիրները
** Նախագիծ «Բացահայտում ենք Կոտայքի մարզի մարգարիտները»
** Հայրենագիտական այց. Բջնիի գյուղի, բերդի, եկեղեցիների գաղտնիքների բացահայտում
** Առողջագիտական այց. Բջնիի հանքային ջրերի օգակարության, տարածաշրջանի դեղաբույսերի, բույսերի կիրառության մասին

Նկարագիր
***Մեկնում ենք ժամը 09:00-ին՝ Մայր դպրոցի բակից. անցնելու ենք Երևան- Զովունի- Նոր գեղի-Քարաշամբ-Թեղենիք-Բջնի ճանապարհով:
***Վերադառնալու ենք 17:00-ին` Մայր դպրոց. Բջնի -Ալափառս-Չարենցավան-Ֆանտան- Բալահովիտ-Երևան ճանապարհով:

10:30` Ժամանում Բջնի գյուղ. առաջին կանգառը Հրազդան գետի ափին, նախաճաշ բրդուճներով. «Գետը համայքում» նախագիծ, տարածքի ուսումնասիրում, մաքրության գնահատում: Այդուհետ կանգառելու ենք Բջնիում լինելու են փոքրիկ քայլարշավներ.
1. Սբ. Աստատվածին եկեղեցի (1031թ.)
2. Եկեղեցին գյուղի կենտրոնը կապող Գաղտնուղու բացահայտում
3. Սբ. Գևորգ եկեղեցի (8-րդ դար)
4. Բջնիի բերդ
5. Բջնիի բնկան հանքային աղբյուրներ (ծանոթանալու ենք հանքային ջրերի բազմաթիվ բուժիչ և վերականգնողական հատկությունների հետ):
7. Լավաշթխուկ, արիշտայի պատրաստում, սովորողների ձեռքով պատրաստված լավաշների և տնական պանրի հյուրասիրություն Նաղաշ կենտրոնում

Անհրաժեշտ պարագաներ
Լրացուցիչ դիմակ
Ալկոգել, հիգիենայի պարագաներ
Անձնական սնունդ և ջուր մեկ օրվա համար
Արևային ակնոցներ, գլխարկ, անձրևանոց
Հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

Նախահաշիվ՝

Տրանսպորտ ՝ Mercedes Sprinter, 35 MA 637;
Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան՝  093 743619

Տրանսպորտ — տոմս -1 անձը՝  2500 դրամ
Վճարող- ծնող