Рубрика: Ճամփորդական նախագծեր

Սիրելի քաղաք Գյումրի

Սիրելի քաղաք Գյումրի

Posted on 

Ճամփորդության օրը՝ 11.09.2020
Մեկնում ենք՝ 07:40, Սասունցի Դավիթ կայարանից
Վերադարձի ժամը՝ 21:00, Սասունցի Դավիթ կայարան

Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Լուսինե Ներսեսյան /093 030249/ և Մերի Սարգսյան, Գայանե Սարգսյան,
Քրիստինե Սահակյանց
Մասնակից սովորողներ՝
6-8- րդ դասարանների սովորողներ

Նպատակը
Հայրենագիտական, ճանաչողական արշավ: Փորձի փոխանակում

Խնդիրները
** Ճանաչենք Գյումրին
** Մի բանաստեղծի պատմություն: Ավետիք Իսահակյան
** Փորձի փոխանակում. առողջագիտական սեմինար, մաթեմատիկական խաղ-վիկտորինա,

Նկարագիր
***Մեկնում ենք ժամը 07:45-ին՝ Սասունցի դավիթ կայարանից, գնացքով
***Վերադառնալու ենք նույն օրը 21:30-ին` Սասունցի դավիթ կայարան, գնացքով:

ա. 11:00` Ժամանում Գյումրի
բ. Քայլք վարպետաց փողոցով կանգառ Հովհ. Շիրազի տուն թանգարանի դիմաց, կարճ զրույց- քննարկում բանաստեղծի մասին
բ. Այցելություն մեծ վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն թանգարան
գ. Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հատնի անկյունը.
անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի երկու պատշգամբները
դ. Աղոթք Յոթ Վերք եկեղեցում
ե. Վարդանանց Հրապարակ
զ. Սբ. Աստվածածին եկեղեցի
է. Ձիթողցյանների տուն-թանգարան
ը. Քայլ դեպի Գյումրու զբոսայգի. ճանապարհն անցնելու է պահպանված ամենահին վարսավիրանոցի կողքով, հնարավորության դեպքում զրույց վարսավիրների հետ,
ը. Բրդուջներով ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգում
թ. Հնարավոր է նաև այցելություն «Դեպի առաջ » կազմակերպություն, փորձի փոխանակում, առաջին օգնության-դաս պարապմունք / Հիմա քննարկում ենք հնարավոր համագործակցությունը

Անհրաժեշտ պարագաներ
Լրացուցիչ դիմակ
Ալկոգել, հիգիենայի պարագաներ
Անձնական սնունդ և ջուր մեկ օրվա համար
Արևային ակնոցներ, գլխարկ, անձրևանոց
Հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

Նախահաշիվ՝
Վճարում է ծնողը ՝ 4000 դրամ, որն իր մեջ ներառում է ճանապարհածախսը, թանգարանների մուտքի և էքսկուրսավարների վճարը