Рубрика: 6-րդ դասարան

Սեպտեմբերի

Կրթական շքերթի ընթացքում հակահամաճարակային կանոների պահպանման և մասնակիցների առողջության անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ միջոցառումներ․

  • Դիմակների կրում
  • սոցիալական հեռավորության պահպանում
  • ձեռքերի ախտահանում

Այս պահանջները բավարարելու համար.

  • յուրաքանչյուր դպրոցի մուտքի մոտ տեղադրված է ջերմաչափման կետ, մասնակիցները դպրոցի շենք կարող են մտնել միայն ջերմաչափվելուց հետո, դիմակով
  • ցուցադրման տարածքները կահավորված են աղբամաններով, որոնց վրա մակնշված է        ,, օգտագործված դիմակ և ձեռնոց,, և ալկոգելերի սրվակներով
  • մասնակիցները պահպանում են 1.5 մ սոցիալական հեռավորություն

Рубрика: 6-րդ դասարան, Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Առողջագիտության -Մարդաչափության լաբորատորիայի կահավորում

  • էլեկտրոնային կշեռք՝  2
  • հասակաչափ՝ կախովի — 1,
  • թախտ — 1
  • դերձակի մետր — 1
  • ուղղալար — 1
  • ֆլոմաստեր
  • պոդոսկոպ (ներբանները չափող սարք) — 1
  • վայրկենաչափ — 1
  • աշխատանքային սեղան, աթոռ
  • լվացարան
Рубрика: Ճամփորդական նախագծեր

Գիտելիքի օրը բարձրունքին

Ճամփորդության վայրը՝ Ծաղկեվանք
Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Մենուա Հարությունյան, Լուսինե Ներսեսյան և Քրիստինե Սահակյանց
Համակարգող՝ Մենուա Հարությունյան
Մասնակից սովորողներ՝
6-8- րդ դասարանների սովորողներ

Երթուղին՝ 
Երևան-Աշտարակ-Երզնկա-Ծաղկեվանք
Ծաղկեվանք-Եղվարդ-Զովունի-Երևան:

Ժամանակահատվածը՝
 Սեպտեմբերի 1-ին,մեկնարկը՝ Մայր դպրոցից,ժամը՝ 9:00:
Վերադարձը` նույն օրը,ժամը՝ 16:00:

Նպատակը՝ 
Գիտելիքի օրվա առթիվ ուխտագնացություն դեպի Ծաղկեվանք և բարձունքի հաղթահարում:
Նկարագրությունը՝ Մենուա Հարությունյանի բլոգում

Անհրաժեշտ պարագաներ՝

Ճամփորդական ուսապարկ
հարմարավետ հագուստ, կոշիկներ
լուսանկարչական, տեսագրող սարքեր
լրացուցիչ պաշտպանիչ դիմակ
ձեռնոցներ
ախտահանիչ միջոցներ
անհատական բրդուճներ, ջուր
տաք վերնազգեստ, գլխարկ,
արևապաշտպան ակնոց, քսուք:

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

Նախահաշիվ՝

Տրանսպորտ /գումար, վարորդ, մեքենայի մակնիշ/-Mercedes Sprinter, 35 MA 637; Գեղամ Հովհաննիսյան  093 743619
Վճարող- ծնող՝ 2500 դրամ

Рубрика: Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա

Աշխատանքային այց ՀՊՄՀ

Ինչպես արդեն հայտնի է կրթահամալիրում սկսում է ձևավորվել և գործել նոր լաբորատորիա`Առողջագիտական-մարդաչափության լաբորատորիա, որի գործունեության արդյունքում  կգրանցվեն յուրաքանչյուր սեբաստացի սանի, սովորողի, աշխատողի ֆիզիկական առողջության ցուցանիշները, կմշակվեն ու կիրականացվեն թերապևտիկ ֆիզիկական միջավայրի ստեղծման, անհատի ֆիզիոթերապիայի պլաններ, և այլն:

Այսօր, ԵՊՄՀ իր աշխատասենյակում, կայացավ լաբորատորիայի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ լաբորատորիայի անդամների առաջին հանդիպումը: Միանգամից գործի անցնելով պր Գրիգորյանը մի քանի ժամում հասցրեց բաականին մեծածավալ նյութ փոխանցել մեզ, ծանոթացնել գործիքներին, բացատրել կիրառությունները, անել եզրահանգումներ, տալ գնահատականներ: Մնացածը ինքնակրթությամբ զարգանալու, ուսումնասիրելու նյութ է:

Այժմ կարևոր գործ ունենք սկսած և վստահ եմ, որ կհաջողենք:

Այցի մասին կարդացեք և դիտեք մասնակիցների բլոգներում.

Ելենա Օհանյան

 Մարիամ Միրզոյան

Աստղիկ Արսենյան

Մարիաննա Գևորգյան

Անժելլա Բլեյան

 

Рубрика: 6-րդ դասարան

Դասընթացի ծրագիր 2020-2021 ուստարի

Ծրագրի հիմնական նպատակն է՝ սովորողների շրջանում  սեփական և այլոց առողջությանը որպես կարևորագույն արժեք գնահատելու ըմբռնումը, ձևավորել այն պահպանելու համար գիտելիքներով և համապատասխան հմտություններով հիմնված անվտանգ վարքագիծ: Սրա արդյունքում սովորողների մոտ պետք է դրսևորվի համապատասխան վերաբերմունք, առողջությանը որպես կարևորագուն արժեք ընկալելու և այն գնահատելու ունակություն, առողջ, ապահով վարքագիծ՝ առողջ ապրելակերպ, ապրելաձև:

Ծրագրի իրականացման ընթացքում սովորողը ստանում է

  • Անհրաժեշտ գիտելիքներ
  •  Անհրաժեշտ հմտություններ
  •  Գիտելիքը և հմտությունները համադրելու և վերլուծելու կարողություն

նախագծերի ,ստուգատեսների անցկացման ձևով  անհրաժեշտ է նաև ծնողների ներգրավումը առողջ ապրելակերպի քարոզչության գործում և ապահովել նրանց կողմից ընտանիքներում նման ապրելակերպի պահպանումը և ամրապնդումը:

Սա կնպաստի նաև սովորողների ֆիզիկական, մտավոր, բարոյական և հուզական զարգացմանը: Նրանց արժեքային համակարգում կարևորելով առողջությունը, ընտանիքը կայունությունը, հոգածությունը սեփական և այլոց առողջության մասին, կնպաստի առողջ ապրելակերպի անհրաժեշտության կարևորության ըմբռմանը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել դպրոցական տարիքային բոլոր խմբերում՝ կրտսեր օգնության հիմունքներ:դպրոց՝իմացումի հրճվանք , միջին դպրոց՝առողջագիտություն, ավագ՝առաջին բուժ օգնության հիմունքներ:

ՈՒսումնական միջավայր

Դասերը կառուցվում են տեսական և գործնական հմտությունների միառժամանակյա կիրառմամբ

Անհրաժեշտ է.

  • Կահավորված լաբորատորիա,որտեղ կլինեն համապատասխան ցուցապաստառներ, մուլյաժներ, վիրակապական նյութեր,անշարժացնող շինաներ և այլն
  • Համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ
  • Թվային ֆոտոխցիկ
  • Տեսախցիկ
  • Էլեկտրոնային ռեսուրս
  • Դասագրքեր,հանրամատչելի ուսումնական գրականություն

Մարդաչափության լաբորատորիա

Սկսում է գործել 2020-2021 ուստարվա սեպտեմբերից:

Որի գործունեության արդյունքում  կգրանցվեն յուրաքանչյուր սեբաստացի սանի, սովորողի, աշխատողի ֆիզիկական առողջության ցուցանիշները, կմշակվեն ու կիրականացվեն թերապևտիկ ֆիզիկական միջավայրի ստեղծման, անհատի ֆիզիոթերապիայի պլաններ, և այլն:

Լաբորատորիաներ բացվում են կրթահամալիրի բոլոր դպրոցներում:

Կահավորումը

  • էլեկտրոնային կշեռք՝  2
  • հասակաչափ՝ կախովի — 1,
  • թախտ — 1
  • դերձակի մետր — 1
  • ուղղալար — 1
  • ֆլոմաստեր
  • պոդոսկոպ (ներբանները չափող սարք) — 1
  • վայրկենաչափ — 1
  • աշխատանքային սեղան, աթոռ
  • լվացարան

6  դասարաններ

1,     Առողջ ապրելակերպի մասին ընդհանուր պատկերացումներ

  •          Ինչ է առողջությունը, ինչպես առողջ լինել
  •          Առողջության կանոնները

2       Առողջ սնունդ

  •          Սննդի հիգիենա
  •          Ինչ վտանգ ունի կեղտոտ սնունդը
  •          Ինչ չի կարելի ուտել և ինչու
  •          Ինչպես ճիշտ սնվել

3,        Հիգիենա հիգիենիկ միջոցառումներ

  •          Ինչ բան է հիգիենան
  •          Ձեռքերի հիգիենա
  •          Սովորում ենք ճիշտ լվացվել
  •          Մարմնի խնամք
  •          Մազերի և եղունգների խնամք
  •          Աչքերի և ականջների խնամք
  •          Բերանի խոռոչի խնամք
  •          Հագուստի և կոշիկների խնամք

4՚       Մարզանք և կոփում

  •          Ինչպես արթնանալ առավոտյան
  •          Լիցքային վարժություններ
  •          Ինչպես կոփել օրգանիզմը
  •          Կոփում օդով,ջրով արևով

5,   Ինչպես նստել հեռուստացույցի դիմաց

6.    Ինչպես ճիշտ օգտվել համակարգչից

  •          Աչքերի լարվածությունը հանող վարժություններ
  •          Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ

7.   Ինչպես ճիշտ նստել դաս սովորելու ժամանակ

8.  Զգայարաններ

  •          Տեսողություն
  •          Լսողություն
  •          Համ
  •          Հոտառություն
  •          Շոշափելիք

-7դասարան

1.      Հասկացություն օրգանիզմի մասին: Մարդը, որպես կենդանի օրգանիզմ բնության մեջ և մարդածին միջավայր, դրանց փոխազդեցությունները

2.      Առողջ ապրելակերպ : ինչ է առողջությունը, ինչպես առողջ լինել, առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասերը, առողջության գործոնները

3.      Անձնական հիգիենա

4.      Առողջ սնունդ, դերը և նշանակությունը,

  • —  սննդակարգի կանոնները
  • —  սննդային անառողջ սովորություններ
  • —  սննդային անվտանգությունը ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

5. Հիվանդություն, հիվանդագինվիճակ:

Առաջացման պատճառները, տեսակները, ազդեցությունը օրգանիզմի վրա,տարածման ճանապարհները, վակցինաներ:

6.      Ինֆեկցիաներ և թունավորումներ.

Օդակաթիլային ինֆեկցիաներ

  • -ջրծաղիկ
  • -կարմրուկ
  • -կարմրախտ
  • -քութեշ
  • -խոզուկ
  • -գրիպ

7.  Սննդային թունավորումներ

  • -սննդային տօքսիկոզներ
  • -կենցաղային թունավորումներ

Թունավորում մեթիլսպիրտից,/փայտիսպիրտ/,էթիլսպիրտից/գինուսպիրտ/,բենզինից, նավթից, շմոլգազից:

  • -բոտուլիզմ

8.  Աղիքայինինֆեկցիներ

  • -կեղտոտ ձեռքերիհիվանդություն
  • -դեղնախտներ
  • -ճճվակրություն

9.   Արյան միջոցով փոխանցվող հիվանդություններ

  • -միավ, ձիավ
  • -դեղնախտ
  • -մալարիա.

8 դասարան

1.      Առողջությունը,որպես կյանքի արժեք, առողջության գործոնները

2.      Առողջ սնունդ, ռացիոնալ սնունդ, սնվելակարգ

3.      Վնասակար սովորություններ. Կարողանալ,, ոչ,, ասել

  • -ծխախոտ
  • -ալկոհոլ
  • -թմրամիջոցներ

4.      Թմրամիջոցների ազդեցությունը օրգանիզմի վրա, թմրամիջոցակախվածություն

  • -մարիխուաննա
  • -հաշիշ
  • -հերոին
  • -կոկաին
  • -էքստազի

5.      Հասունացում

6.      Հիգիենան հասունացման շրջանում

7.      Դժվար տարիք

8.      Ինչ է սերը

9 րդ դասարան

1.      Առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումներ

-առողջության գրավականը

Առողջություն=ֆիզիկական բարոքություն+ մտավոր բարվոքություն +հուզական բարվոքություն+հոգևոր բարվոքություն

Հարցեր-ինչպիսինն է ընտանիքի դերը նկարագրված այս բաղադրիչներից յուրաքանչյուրի վրա:

Ինչպես կարող է ընտանիքը նպաստել դրանց ապահովմանը

2.      Սթրես

  • -ինչ է սթրեսը, սթրեսի դրսևորումները
  • -սթրեսային վիճակների հաղթահարման միջոցներ

3.      Ապագա ծնողներ, ծնող լինելը որպես կյանքի արժեք

4.      Սեռավարակներ

5.      Միավ-Ձիավ  (2 ժամ)

  • -փոխանցման ուղիները
  • -կանխարգելումը
  • Օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաները.:Մահ, տեսակները/ կլինիկական, բիոլոգիական/;Սիրտ թոքային վերակենդանացում:
  • Շնչառության սուր խանգարումներ
  • Արյան շրջանառության սուր խանգարումներ
  • Առաջին օգնությունը  վերքերի և արնահոսությունների ժաամանակ:
  • Շոկ առաջին  բուժօգնությունը
  • Փակ վնասվածքներ առաջին բուժօգնությունը
  • Առաջին օգնությունը հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ
  • Այրվածքներ, առաջինբուժօգնությունը
  • Առաջին  բուժօգնությունը սուր վիրաբուժական հիվանդությունների ժամանակ;
  • Տարբեր տեսակի բուժական միջոցառումներ
  • Դեղամիջոցների կիրառում

Ծրագիրը հիմնվում է կենցաղում, հասարակական վայրերում և այլուր ծագող առողջագիտական և հիգիենայի կանոնների պահպանման կարիքների դիտարկման ,կիրառման ,փորձի փոխանակման սկզբունքների հիման վրա:Սովորողը յուրացնում է տեսական նյութը՝օգտագործելով ՏՀՏ միջոցներսովորածը փորձում  գործնականում , կիրառում ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ:Թեմատիկ ամփոփումների ժամանակ տվյալ թեման յուրացրած աշակերտների խումբը սովորեցնում ու ցույց է տալիս իրենց ընդունակությունները ուրիշ խմբի: Հատու կարիքով երեխաները ըստ իրենց կարիքի ընդգրկվում են խմբային աշխատանքներում:

Կիսատ մնացած նյութը լրացնում է տանը, կատարում հանձնարարված աշխատանքը:

Պատրաստում է ցուցադրական նյութեր:

Գնահատումը

Սովորողները գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքի:  Գնահատվում է դասին մասնակցություը, առաջադրանքների կատարումը և կայքի սպասարկումը: Աշխատանքները ներկայացվում եմ էլեկտրոնային եղանակով կամ գործնական հմտությունների ցուցադրմամբ: Աշխատանքները  հավաքվում են անձնական  բլոգներում: Կիսամյակում և տարվա վերջում ամփոփվում է ստուգարքով:

Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ

19.08.2020

Աշխատակարգ՝

09:00-09:30` հավաք Մայր դպրոցում

09:30- 10:00` հավաք մանկավարժական խորհրդով

10:00-12:00`  ներսի, դրսի աշխատանքներ

12:00-12:30 ` ընդմիջում

12:30- 14:00`բլոգային  աշխատանք, ծրագրային մշակուներ

Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանում`

  • ջերմաչափում մուտքի մոտ
  • դիմակի կրում, ձեռքերի ախտահանում
  • պահպանել սոցիալական հեռավորությունը, կաբինետներում չխմբվել

20.08-01.09

9.00-12.00   ներսի, դրսի աշխատանքներ

12:00-12:30 ` ընդմիջում

12:30- 14:00`բլոգային  աշխատանք, ծրագրային մշակուներ