Рубрика: 6-րդ դասարան, Ուսումնական նախագծեր, Առցանց դպրոց

Առողջ սնուցման ընտանեկան նախագիծ

Նպատակը ընտանիքներում առողջ սնուցման և առողջ ապրելակերպի, պատասխանատու վարքագծի կարևորում:

Մասնակիցներ առցանց հեռավար դպրոցի մասնակիցներ

Ժամկետներ մարտի 30-ապրիլի 13 / շարունակելի/

Քայլեր 

  •   նախաճաշի, ճաշի և ընթրիքի բաղադրատոմսերի հրապարակում պատրաստման ընթացքի տեսագրում, ֆիլմեր, հոլովակներ
  • Զատկի ծեսին ընդառաջ.  գտեք  տեղեկություններ զատկական ծիսական ուտեստների ծագման, տարածվածության մասին: Որ հիմական մթերքներն են գերակշռում բաղադրատոմսերում, ինչ առողջարար, բուժիչ հատկություններ ունեն դրանք
  • հարցրեք ձեր մեծերին, տատիկ, պապիկներին  մոռացված ճաշատեսակների մասին, փորձեք գրի առնել բաղադրատոմսերը
  • նյութերը,ֆոտոշարերը կամ տեսաֆիլմները տեղադրեք ձեր բլոգներում, կիսվեք հղումներով

 իմ էլ  հասցեն`q.sahakyants@mskh.am

 

 

Рубрика: COVID 19 իրավիճակը Հայաստանում

Մարտի 30

Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 դեպք, որոնցից 30-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 449 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2216 թեստավորման դեպքում: