Рубрика: Առցանց դպրոց

Մարտի 2-6

Հեռավար աշխատանքային նախագիծ

Ուսումնասիրել մարդկության պատմության  տարբեր ժամանակաշրջաններում պատահած համաճարակները: Ծագումը, աշխարհագրությունը, ընթացքը:

Գտեք պատմական և բժշկական անդրադարձներ դրանց մասին, վիճակագրական տվյալեր և այլն:

Գտեք ուսումանական, վարվերագրական կամ գեղարվեստական ֆիլմեր, որտեղ պատմվում է այդ համաճարակների մասին, կիսվեք հղումներով:

 

Օգտակար հղումներ

 

Рубрика: Առցանց դպրոց

Մարտի 2-6

Առցանց հեռավար նախագծային առաջադրանքներ միջին դպրոցի սովորողների համար

Ուսումնահետազոտական աշխատանքներ, պատրաստել ուսումնական նյութեր.

  1. Դեղատուն խոհանոցում— այս օրերին , երբ առկա է գրիպի և հարբուխի սոզոնային վարակի վտանգը, մեր սննդում օգտագործվող որ մթերքներն են, որ ունեն պաշտպանիչ, հակավիրուսային, մանրէասպան, իմունիտետը բարձրացնող հատկություններ: Դրանց մասին կազմեք նյութեր, որտեղ պարտադիր նշված են.
  • մթերքի/ բանջարեղենի, միգի,կամ այլի/ նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները

2. Դեղատուն թաղարում— որ տնային բույսերն են, որ ունեն բուժիչ, հակավիրուսային հատկություններ: Եթե ձեր տանը աճում են այդպիսիք, պատմեք, գտեք այդ բուսերի մասին տեղեկություններ, որտեղ պարտադիր նշված են.

  • թաղարային բույսի նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները

3. պատրաստեք ուղեցույց, տեսադասեր, ինչպես պաշտպանվել հիվանդություններից. /մասնավորապես օդակաթիլային, աղիքային և այլն/

նյութերը հրապարակեք բլոգներում, հղումները ուղարկեք էլ. փոստով